Այո, առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով․ Աննա Հակոբյան

Այո, առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով․ Աննա Հակոբյան

Հասարակական Ipress 2020-08-06 22:13:00 312
go_UmaiM.jpg

Այո, առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով։ Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ի պատասխան օգտատերերից մեկի՝ «Ձեր կարծիքով, Ձեր զինվորական կերպարը որքանո՞վ ընկալվեց հասարակության կողմից» հարցին։


«Հասարակության կողմից քննարկել-չքննարկելու հարցը չեմ հասկանում, այսինքն հասկանում եմ, որ շատ քննարկվեց, շահարկումներ շատ են լինում, բայց ուզում եմ հիշեցնել, որ միակ կինը չեմ, քաղաքացիական անձ հանդիսացող միակ կինը չեմ, որ զինվորական համազգեստ է կրում։ Նախկինում, մինչեւ հեղափոխույթյունը, հետո էլ, եղել են պատգամավորներ կամ լրագրողներ, որոնք դիրքերում կամ ԶՈւ-ում այլ միջոցառումների ժամանակ զինվորական համազգեստ կամ դրա մի մասը կրում են։ Դա այնքան էլ անսովոր երեւույթ չէ, որ քաղաքացիական անձ հանդիսացող կինը կրում է զինվորական համազգեստ։ Որոշակի ուժեր սիրում են ամեն քայլի հետեւում գործողություններ ու շահարկումներ հրահրել ընդդեմ իմ եւ ամուսնուս, բայց ոչինչ, նորմալ է», ասել է Աննա Հակոբյանը։

Մեկնաբանի դիտարկմանը, թե տարբեր բիզնեսների մեջ հաճախ են շոշափում նրա անունը, Աննա Հակոբյանը պատասխանել է, թե նման լուրերի համար հիմք չկա․

«Հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո էլ կես տարի, մեկ տարի ինձ թվում էր, որ լրագրողներն ինչ-որ հիմք պետք է ունենան, այն կարող են հետո զարգացնել, ճոխացնել, բայց  գոնե հիմքի հատիկ պետք է ունենան։ Բայց հիմա ինձ համար պարզ է, որ այլեւս այդպես չէ, հիմա բազմաթիվ լրատվամիջոցներ կամ իրենց լրատվամիջոց համարող ինչ-որ մարդկանց խմբեր  կարող են ամեն ինչ գրել՝ ինչ ուզեն, ինչպես ուզեն։ Այլեւս ոչ հետեւում եմ, ոչ հետաքրքրվում եմ, լինում է, որ դատի ենք տալիս, բայց դա բավականան բարդ գործընթաց է, ժամանակ խլող, մանավանդ մեր պարագայում, որ կարող ես ներքաշվել տասնյակ այդպիսի պրոցեսների մեջ։ Մեր ընտանիքի մասին բոլոր հրապարակումները մերկապարանոց ստեր են։ Մեր լրագրությունը նորանոր բարձունքներ է նվաճում։ Ցավալի փաստ է», ասել է Ա․Հակոբյանը։ 

«Կանայք հանուն խաղաղության» արշավի արդյունքների մասին, ըստ Աննա Հակոբյանի, դեռ շատ վաղ է խոսելը։

«Հիմա դեռ չի կարող արդյունք տալ, ես հույս ունեմ, որ կտա, մեր աշխատանքից է կախված, յուրաքանչյուր կնոջից ու մորից է կախված, Հայաստանի պարագայում, Արցախյան հակամարտության պարագայում հայ եւ ադրբեջանցի կանանցից է կախված, թե ինչ արդյունք կտա ապագայում, եւ երբ կտա։ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակից կանայք պետք է քաղաքական որոշում կայացնողների նկատմամբ ազդեցություն ունենան, որ մի կողմ թողնեն ռազմական գործոնը եւ խաղաղ ճանապարհով գտնեն հարցի պատասխանը։ Սա այն դեպքն է, որ ես չեմ սպասում, որ որեւէ միջազգային կառույց, որեւէ այլ երկրի ներկայացուցիչ մեզ կօգնի կամ կզսպի։

Կան միջազգային կառույցներ, որ միջամտելու մանդատ ունեն։ Բայց 30 տարի է այս հակամարտությունը շարունակվում է, բայց առկա գործիքները չեն օգնում, քանի որ պարբերաբար կրկնվում են լոկալ պատերազմները, եւ 30 տարին բավարար ժամանակ էր, որ մարդիկ փորձեին։ Երբեւէ չէր եղել, չէ՞, որ հակամարտության երկու կողմերի ժողովուրդների մի ստվար հատված մերժի պատերազմը։ Եվ առաջին անգամն է դա տեղի ունենում, եւ ես հույս ունեմ, որ այս աշավին շատ կանայք կմիանան ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում», ասել է Աննա Հակոբյանը։

Աննա Հակոբյանը նշել է, թե մենք էլ, ամբողջ աշխարհն էլ գիտեն ինչ երկիր է Ադրբեջանը, որտեղ հարյուրներով քաղբանտարկյալներ կան, ցույցերը կոպտորեն ցրում են, եւ դժվար է նման պայմաններում այնտեղից արձագանք ակնկալելը։ Բազմաթիվ մարդիկ են այցելել մեր կայք, բայց չենք կարող ասել, թե քանի ադրբեջանցի է միացել, չվտանգելու համար նրանց։ Բայց կաթիլ-կաթիլ կարելի է առաջ շարժվել։ 

Այդ արշավը, Աննա Հակոբյանի խոսքով, իր նախաձեռնությունն է, բայց ինչպես մյուս բոլոր քայլերը, այն եւս համաձայնեցրել է ամուսնու հետ։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն