«Ադրբեջանը կհասնի Հայաստանից ամբողջական փոխհատուցման». Ալիևը դարձյալ սպառնացել է

«Ադրբեջանը կհասնի Հայաստանից ամբողջական փոխհատուցման». Ալիևը դարձյալ սպառնացել է

Քաղաքական Ipress 2022-05-04 20:02:00 2172
aliev_rcCiY.jpg

Բաքուն Հայաստանից փոխհատուցում կպահանջի ադրբեջանական տարածքների՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի օկուպացման ժամանակ շրջակա միջավայրին և բնական ռեսուրսներին հասցված վնասի համար, մայիսի 4-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս հայտարարությունը նա կատարել է Վահիդ Հաջիևի նշանակման կապակցությամբ տեսաընդունելության ժամանակ: Վերջինս նշանակվել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մաս կազմող Զանգիլանի շրջանում։

«Ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակաշրջանում Հայաստանը զգալի վնաս է հասցրել շրջակա միջավայրին։ Մասնավորապես, ամբողջությամբ ոչնչացվել է 50-60 հազար հա տարածքի անտառային տարածքը։ Այս գործընթացը հատկապես լայն տարածում է գտել Քյալբաջարի (Քարվաճառ-խմբ.), Լաչինի (Բերձոր-խմբ.), Զանգիլանի (Կովսական-խմբ.) և Ղուբադլիի (Սանասար-խմբ.) շրջաններում։

Իրականում սա վայրագություն է և կողոպուտ: Մասնավորապես, դրա արդյունքում Զանգիլանի շրջանի բնությունը մեծ վնաս է կրել»,- ասել է Իլհամ Ալիևը։ Երկրի ղեկավարի խոսքով, օկուպացիայի ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է նաև Զանգիլանի շրջանի տարածքում գտնվող Բասիչայ արգելոցի զգալի մասը։ «Նման կեղտոտ գործողություններ են կատարվել Քյալբաջարի և Լաչինի շրջաններում պատերազմից անմիջապես հետո, երբ նրանց ժամանակ է տրվել լքելու այդ շրջանները»,- նշել է Ի. Ալիևը։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակաշրջանում Հայաստանը Զանգիլանում և այլ շրջաններում զբաղվել է նաև ոսկու և այլ արժեքավոր մետաղների ապօրինի արդյունահանմամբ, և այդ հանքավայրերը բարբարոսաբար շահագործվել են, այդ վայրերը վերածվել են էկոլոգիական աղետի գոտու, իսկ արդյունահանված ոսկին ապօրինի արտահանվել է արտերկիր. «Այս բոլոր հանցագործություններն անպատասխան չեն մնա: Մենք հաշվում ենք պատճառված վնասները, անձնագրավորում ենք բոլոր ավերված քաղաքներն ու գյուղերը։

Այս փաստերով մենք մտադիր ենք դիմել միջազգային ատյաններ, քանի որ այս նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են։ Օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ հայկական արմատներ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, ստիպված կլինեն թանկ վճարել Վեժնալի ոսկու հանքավայրի ապօրինի շահագործման համար (Կովսականի շրջանում): Նրանց անունները գիտենք, մեզ փոխհատուցում են վճարելու։ Մեզ պատճառված վնասի փոխհատուցում անպայման կվճարեն»։

Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը բնապահպանական տեռոր է իրականացրել նաև սահմանամերձ Օխչուչայ (Ողջի-խմբ.) գետի նկատմամբ. «Ցավոք, այս էկոտեռորի հեղինակը հայերի հետ մեկտեղ օտարերկրյա «Քրոնիմետ» ընկերությունն էր. Հայաստանի պղնձամոլիբդենային կոմբինատի ողջ թափոնները թափվել են այս գետն՝ առանց մաքրման... Սա հանցագործություն է, սա էկոլոգիական տեռոր է: Ո՞վ է սա արել: Հայաստանի նախկին ղեկավարները, քանի որ այս գործարանի բաժնետերերը եղել են անձինք, ովքեր մտերիմ և ընտանեկան կապի մեջ են Հայաստանի նախկին ղեկավարների հետ»։

Իլհամ Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Գերմանիայի իրավապահ մարմիններին, ինչպես նաև «Քրոնիմետ» ընկերությանը՝ «Եկեք մաքրեք այս էկոտեռորի հետևանքները»։ «Բայց պատասխան չկա, պատասխան չկա նաև իրավապահ մարմիններից։ Մենք գիտենք, թե Եվրոպայում որքան մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին…»,- ընդգծել է նա։ Հակառակորդ երկրի նախագահը հանձնարարել է Վահիդ Հաջիևին՝ միանալ վնասի գնահատման, հայցադիմումի և այս ուղղությամբ այլ գործողությունների աշխատանքներին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը