«Կորոնավիրուսը սննդի միջոցով չի կարող փոխանցվել մարդկանց»

«Կորոնավիրուսը սննդի միջոցով չի կարող փոխանցվել մարդկանց»

Հասարակական Ipress 2020-03-22 12:52:00 1476
so_0MVh7.jpg

168.am-ը գրում է.

Չնայած ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնը` պայմանավորված արտակարգ դրությամբ, գտնվում է հեռավար աշխատանքային ռեժիմում, սակայն կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի խոսքով՝ ուշ ժամի, երբ մարդկային կուտակումներ չկան՝ փորձում է շրջայցեր իրականացնել խանութներում՝ ընդհանուր իրավիճակին ծանոթանալու համար։

 

Նա ակտիվ է նաև համացանցում, քանի որ մարդիկ բազմաթիվ հարցեր են հղում, որոնք այս օրերին նրանց անհանգստացնում են։ «Մարդկանց հիմնականում հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք սնունդը կարո՞ղ է հանդիսանալ կորոնավիրուսով վարակման պատճառ։ Մենք պետք է առաջնորդվենք պաշտոնական տեղեկատվությամբ. խոսքը վերաբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպայի սննդի անվտանգության լիազոր մարմնի, Միացյալ Նահանգների դեղերի և պարենի կազմակերպության պաշտոնական լրահոսին, որտեղ հստակ ասվում է, որ կորոնավիրուսը սննդի միջոցով չի կարող փոխանցվել մարդկանց: Այսինքն՝ սնունդը չի հանդիսանում փոխանցման պատճառ։

Մեկ այլ խնդիր ևս կա, որն անընդհատ անհանգստացնում է սպառողներին՝ արդյո՞ք վարակման պատճառ կարող են հանդիսանալ սննդային մակերևույթները, որի վերաբերյալ ևս կա պաշտոնական տեղեկատվություն, որը տրվում է նաև միջազգային մարմինների կողմից, որ կորոնավիրուսի հիմնական պատճառը եղել է հիվանդ մարդու հետ կոնտակտը։

Հիմա մենք անընդհատ շեշտադրում ենք մակերեսների պատշաճ ախտահանությունը, ինչը վերաբերում է բոլոր դեպքերին, այդ թվում՝ սննդամթերքի հիգիենիային, երբ ասում ենք, որ սննդամթերքը պետք է փակ լինի։ Վիրուսային հիվանդությունների, նաև՝ նոր կորոնավիրուսի տարբերակի համար պետք է լինի ներօրգանիզմ, այսինքն՝ վիրուսը կարող է բազմանալ, եթե ներօրգանիզմը կենսունակ է, և այն օգտագործելով այս օրգանիզմին՝ կարող է բազմանալ։ Երբ կարծիքներ են հնչում, որ տարբեր մակերեսների վրա վիրուսը կարող է այսքան ժամանակ կենսունակ մնալ, ապա սա վերաբերում է կոնկրետ այն դեպքերին, երբ, օրինակ՝ ասում ենք, որ հեռախոսի էկրանի վրա կարող է պահպանվել, եթե այն հիվանդի հետ անմիջապես կոնտակտի մեջ է եղել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Պիպոյանը՝ անդրադառնալով սննդային անվտանգության ընդհանուր իրավիճակին։

Վտանգներից խուսափելու համար Դավիթ Պիպոյանը խորհուրդ է տալիս հաճախակի լվանալ ձեռքերը, օգտագործել ախտահանիչներ, ինչը վերաբերում է նաև հեռախոսների մակերևույթներին։ Մնացած դեպքերում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, ապա սննդամթերքը պետք է շարունակի պահպանել ընդհանուր և մասնավոր հիգիենիայի կանոնները, այսինքն՝ ինչպես նախկինում սննդամթերքի արտադրությունը, վերամշակումը և տեղափոխումը պետք է իրականացվեր՝ պատշաճ հիգիենիայի կանոնները պահպանելով, որի մեջ մտնում է նաև անձնակազմի առողջ լրնելը։ Անկախ այն հանգամանքից՝ կորոնավիրուս կա՞, թե՞ ոչ, այն անձինք, որոնք մասնակցում են սննդի կազմակերպման գործընթացին, պետք է առողջ լինեն։

«Ինչ վերաբերում է հացը փաթեթավորված վաճառելուն, եթե եվրոպական ֆորումներն էլ ուսումնասիրեք, ապա մարդկանց ամենաշատն անհանգստացնում է հենց այս խնդիրը, որ հացը գոնե փաթեթավորված լինի։ Սակայն սնունդը չի հանդիսանում վարակի փոխանցման պատճառ, բայց մարդկանց անհանգստացնում է սննդային մակերևույթը։ Աշխարհի զարգացած երկրներում խանութներում վաճառվում է փաթեթավորված հաց, բայց դրա հետ մեկտեղ՝ կա չփաթեթավորված հաց, հացաբուլկեղեն»,- ընդգծեց Դ. Պիպոյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ բոլոր գործողություններից առաջ և հետո ձեռքերը պետք է ախտահանել, պահպանել մարդկանց հետ շփման հեռավորությունը, ամբողջ աշխարհում այդ հեռավորությունը վերհսկվում է նաև խանութներում դրամարկղերի մոտ։

«Սննդի մասով բոլորը թող հանգիստ լինեն, պահպանեն բոլոր կանոնները, խանութ մտնելիս ցանկալի է՝ օգտագործեն ձեռնոցներ, և ամենակարևորը՝ պահպանել հանգստություն, քանի որ կորոնավիրուսից հետո կյանքը նորից վերականգնվելու է և սովորական հունով ընթանա»,- եզրափակեց Դավիթ Պիպոյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը