«Լիդիան Արմենիա»-ն՝ ընկերության «թուրք բաժնետերերի» մասին

«Լիդիան Արմենիա»-ն՝ ընկերության «թուրք բաժնետերերի» մասին

Հասարակական Ipress 2020-08-13 22:52:00 306
ce_Wnpx2.jpg

«Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել է հայտարարություն, որում անդրադարձել են ընկերությունում «թուրք բաժնետերերի» թեմային։

«Հարգելի գործընկերներ,

Ֆիդելիթի Քոնսալթինգ իրավաբանական գրասենյակի իրավաբան Արմեն Մելքումյանն այսօր իր Facebook-յան էջում անդրադաձել է այսպես կոչված «թուրք բաժնետերերի» թեմայի շուրջ միտումնավոր տարածվող անհեթեթություններին: Կարծում ենք, որ պատասխանն առավել քան սպառիչ է:

Գոյություն չունեցող «թուրքական բաժնեմասի» մասին.

Հանրության մեջ որպես իրավաբան-բնապահպան հանդես եկող Նազելի Վարդանյանը, Լիդիանի մասին տարածում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Երեկ տիկին Վարդանյանը հայտարարել է, որ Լիդիանի բաժնետոմսերի 41% ը պատկանում է թուրքերին։ Նշեմ, որ սա բացարձակ սուտ է։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ սկզբում ակտիվիստ-բնապահպանները, խոսում էին 40 թուրք բաժնետերերի մասին, հիմա արդեն 40 թուրքը դարձավ 41%, վաղը նրանք նույն հաջողությամբ կխոսեն 400%-ի կամ 4000 թուրքի մասին։

Իրականությունն այն է, որ ցանկացած գրագետ մարդ, կարող է բաց աղբյուրներից տեղեկանա, որ Լիդիան Արմենիայի 100% բաժնետերը ընկերության վերակազմավորման արդյունքում դարձել է Լիդիան Կանադա Վենչուրս ընկերությունը, որը պատկանում է խոշոր ամերիկյան եւ կանադական ներդրումային ֆոնդերի։

Լիդիան ինթերնեյշնլը, որը Ամուլսարի շուրջ տեւական ապօրինությունից հետո ստիպված եղավ ապացուցակվել, ուներ շուկայում վաճառվող 750 միլիոն բաժնետոմս։ Ինչպես եւ Հայաստանում գործող մի քանի այլ միջազգային կազմակերպություների՝ բանկերի, հեռահաղորդակցման ընկերությունների դեպքում, հազարավոր անհատներ կարող էին շուկայից գնել եւ վաճառել ընկերության բաժնետոմսեր, չունենալով ոչ մի մասնակցություն ընկերության կառավարմանը։ Այն ժամանակ նույնպես Լիդիանի կառավարիչ փաթեթը պատկանում էր խոշոր ամերիկյան և կանադական ներդրումային ֆոնդերին։ Այժմ՝ ապացուցակումից հետո, ընկերությունը չունի շուկայում վաճառվող բաժնետոմսեր, Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետոմս ունեցող հազարավոր անհատներից եւ որեւէ մեկը, ո’չ նախկինում, ո’չ հիմա, չի կարող մասնակցել ընկերության կառավարմանը։

Պարզապես տարակուսանք է առաջացնում, որ տիկին Վարդանյանը ունենալով բազմամյա մասնագիտական փորձ, պատշաճ կերպով չի գնահատել և վերլուծել հանրության համար հասանելի տեղեկատվությունը և ըստ էության տարածել է իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տվյալներ։

Նման տեղեկատվության տարածումը հավասարազոր է նրան, որ օրինակ՝ որևէ անձ պնդի, թէ իբրև բնապահպան-ակտիվիստների որոշակի շրջանակ օգտվում է բացառապես թուրքական ապրանքներից, կամ նրանցից մեկի ընտանիքին պատկանող գարեջրատունը կահավորված է բացառապես Թեղուտում կտրտված անտառանյութից, կամ Ամուլսարի դեմ նրանք պայքարում են բացառապես Ադրբեջանի տնտեսական շահերի սպասարկման շրջանակներում։ Բայց քանի որ Լիդիան Արմենիա ընկերությունը պատասխանատու է իր կողմից հրապարակվող տեղեկությունների իսկության համար, ուստի տարածում է բացառապես իրականությանը համապատասխանող տեղեկատվություն:

P.S. Ավելորդ չեմ համարում նշել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի 10.06.2020թ. կայացված վճռով Նազելի Վարդանյանի կողմից Ընկերության վերաբերյալ նախկինում տարածված տվյալները համարվել են զրպարտություն»:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն