«Դա դեռ հայրենասիրություն չէ». Քոչարյան

«Դա դեռ հայրենասիրություն չէ». Քոչարյան

Հասարակական Ipress 2020-07-10 21:00:00 744
hsss_U2vrT.jpg

Հայերեն խոսելը, տարին 1-2 անգամ առաքելական եկեղեցի գնալ մոմ վառելը դեռ հայրենասիրություն չէ։ Այս մասին, նախօրեին իր աջակիցների հետ հեռավար հանդիպման ժամանակ նշել է Ռոբերտ Քոչարյանը։

«Ցավոք, մեր ազգային ինքնության մեջ որպես բաղադրիչ պետականությունը շատ փոքր տեղ է զբաղեցնում։ Շատերի մոտ ընդհանրապես որևէ տեղ չի զբաղեցնում։ Մի ստվար զանգված կարծում է, որ հայերեն խոսում է, իր երեխան հայերեն խոսում է, եկեղեցի է գնում, եթե դրսում է ապրում ամառը մեկ ամսով գալ, ծիրան ուտել, Գառնի, Գեղարդ, դա է հայրենասիրությունը։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր ազգային ինքնության մեջ մեր պետականությունը այնպիսի մի բաղադրիչ լինի, որը գերակշիռ տեղ պետք է ունենա այդ ամենի մեջ։

Ցավոք,մենք դա չունենք հասկանալի պատճառներով, պետականություն չենք ունեցել և փորձել ենք մեր ազգային ինքնությունը պահել այլ գործիքակազմով։ Նույնիսկ եթե փորձեք անդրադառնալ մեր մշակույթին, գրականությանը, չկա որևէ տեղ մեր պետականությունը որպես կենտրոնական թեմա։ Այն արտացոլված չի մեր գրականության, պոեզիայի մեջ, ընդհանրապես մեր մշակույթի մեջ։ Սա նշանակում է, որ անցյալից մենք դա չենք բերել, հիմա մենք դա պետք է ձևավորենք։ Այդ ձևավորման գործում պետությունը մեծ չափազանց մեծ անելիք ունի։

Առանց պետական ինստիտուտների ակտիվ աջակցության մենք որևէ բանի չենք հասնի։ Մենք ունենալու ենք շատ լուրջ ազգային մտածելակերպ, բայց դա չի տրանսորմացվելու պետական մտածելակերպի։ Մենք ամեն օր այս խորագույն պրոբլեմի հետ առնչվում ենք։ Իմ տպավարությունն է, որ բավականաչափ լրջությամբ սա չի գիտակցվում հանրության և հատկապես պետական մարմինների կողմից»,-ընդգծեց նա։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը