«Արդյո՞ք Եվրոպայի վերջին բռնապետի վերջը եկել է». The Guardian-ի անդրադարձը Բելառուսում ընդդիմության ակտիվացմանն ու Լուկաշենկոյին «անկյուն քշելուն»

«Արդյո՞ք Եվրոպայի վերջին բռնապետի վերջը եկել է». The Guardian-ի անդրադարձը Բելառուսում ընդդիմության ակտիվացմանն ու Լուկաշենկոյին «անկյուն քշելուն»

Միջազգային Ipress 2020-08-03 19:03:00 207
bff_nv65z.jpg

Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Բելառուսում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին՝ հրապարակելով «Արդյո՞ք Եվրոպայի վերջին բռնապետի վերջը եկել է» վերտառությամբ ծավալուն հոդվածը:



Հեղինակ Էնդրյու Ռոթը նկատում է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնվում է այնպիսի կոշտ ճնշման տակ, որին նախկինում երբևէ չէր բախվել:

«Անցած շաբաթվա ընթացքում Բելառուսում տեղի են ունեցել զարմանալի իրադարձություններ. ԽՍՀՄ փլուզումից ի վեր ընդդիմության խոշորագույն հանրահավաքը, «իրավիճակի ապակայունացման նպատակով» Բելառուս ուղարկված 33 ռուս վարձկանների ձերբակալությունը, ինչպես նաև Լուկաշենկոյի խոստովանությունն առ այն, որ կորոնավիրուսով է վարակվել»,-գրում է հեղինակը՝ չբացառելով, որ նախագահը, որը երկիրը ղեկավարում է արդեն քառորդ դար, կարող է կրկին հաղթել սպասվող ընտրություններում: Սակայն այս անգամ Լուկաշենկոն, ըստ Ռոթի, շատ դժվար իրավճակում է, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդացման ֆոնին զուգահեռ բախվել է նաև ընդդիմության աննախադեպ ակտիվացմանը:

«Լուկաշենկոն առաջին անգամ կռիվ է տանում երեք ճակատով և չգիտի՝ ինչպես վարվել: Նույնիսկ ընտրություններում հաղթելուց հետո էլ այդ ամենը չի ավարտվի. Լուկաշենկոն ստիպված կլինի պայքար մղել նախագահական հինգերորդ ժամկետի ամբողջ ընթացքում»,-մեջբերում է պարբերականը քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտայի կարծիքը:

Հեղինակը նկատում է, որ «անկյուն քշված» Լուկաշենկոն ընդդիմությանը փորձում է հասկացնել, որ ընտրությունների արդյունքները վիճարկելուց առաջ պետք է մի լավ մտածել: Սակայն վախեցման սովորական մարտավարությունն այս պարագայում այդքան էլ արդյունավետ չեղավ և չհանգեցրեց ընդդիմության հանրահավաքների մասնակիցների թվի կրճատմանը: Ռոթն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ այդ հանրահավաքները մարդաշատ են եղել նույնիսկ այն քաղաքներում, որտեղ Լուկաշենկոն մեծ աջակցություն է վայելում ժողովրդի շրջանում: 

Հատկանշական է, որ Բելառուսի պետական հեռուստատեսության պատվերով անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ Լուկաշենկոն կհավաքի ձայների 72,3%-ը: Ընդդիմադիրները համոզված են, որ երկրորդ փուլ է անցկացվելու:

Ֆեդուտայի համոզմամբ՝ Լուկաշենկոն փորձում է բելառուսներին վախեցնել, որպեսզի նրանք չընդդիմանան, սակայն դա հակառակ արդյունքն է տալիս:

«Հիմա նա բոլորին փորձում է համոզել, որ կրակ կբացի: Եթե կրակ չբացի, կնշանակի, որ նա թույլ է: Բայց եթե կրակոցներ հնչեն, դրանք կազդարարեն Լուկաշենկոյի քաղաքական մահը»,-նշել է քաղաքագետը:

Այնուհետև հոդվածագիրը նշում է, որ հաջորդ շաբաթ, ամենայն հավանականությամբ, Բելառուսում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կոչերով բողոքի ակցիաներ կկայանան: Ընդդիմադիր թեկնածուները նշել են, որ անպայման կմիանան ակցիաներին: Հայտնի է, որ ընդդիմության հանրահավաքներն աննախադեպ մասշտաբների են հասնում: Դրանցից ամենախոշորին մասնակցել է 63 հազար մարդ:

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են սպասվում օգոստոսի 9-ին, մասնակցում է 5 թեկնածու՝ այդ թվում գործող նախագահ Լուկաշենկոն:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը