«Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն խիստ բժշկական մշտադիտարկման ներքո»

«Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն խիստ բժշկական մշտադիտարկման ներքո»

Հասարակական Ipress 2020-04-23 19:06:00 306
xnnn_lFSTc.jpg

Կառավարության այսօրվա նիստում հաստատված որոշման համաձայն` 2020 թվականի ամառային զորակոչը Հայաստանի զինված ուժերում կիրականացվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Զորացրումը նույնպես կիրականացվի 2020 թվականի հուլիսի 1-ից և կավարտվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ: Քանի որ ըստ օրենքի ամառային զորակոչի ժամկետ է սահմանված մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը, հետևաբար, այս տարի, անկախ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից, զորակոչը կիրականացվի օրենքով սահմանված ժամկետում:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ` հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, զորակոչային նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն ավելի վաղ, կիրականացվեն կորոնավիրուսի տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ մի շարք անհրաժեշտ միջոցառումներ։

Ստեփանյանը միջոցառումների շարքում նշում է, որ նախ զորակոչիկներին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ, կախտահանվեն զինկոմիսարիատներն ու բոլոր փոխադրամիջոցները, իսկ անհարկի կուտակումներից խուսափելու համար նորակոչիկները զորակոչի ժամանակահատվածում իրենց զինկոմիսարիատներ կներկայանան փոքր խմբերով։

Քանի որ միշտ մարդաշատ է լինում հատկապես գլխավոր հավաքակայանը, ՊՆ մամլո խոսնակը նշում է, որ տեղում զորակոչի ընթացքին ծնողները կհետևեն դրսից` մեծ էկրանի միջոցով։ 

«Այդ ընթացքում հնարավորինս կնվազեցվի զորակոչիկների և անձնակազմի միջև շփումը, իսկ զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն խիստ բժշկական մշտադիտարկման ներքո, ըստ անհրաժեշտության՝ նաև կթեստավորվեն»,– հայտնում է ՊՆ մամլո խոսնակը։ 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումն ու զինված ուժեր ներթափանցումը կանխարգելելու միջոցառումների պատասխանատվությունը կառավարության որոշմամբ դրվել է առողջապահության նախարարի ու բժշկական հանձնաժողովի անդամների վրա:



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը