«Պատիվ ունեմ, որ կյանքում ճանաչել եմ նրա նման լեգենդի». զոհվել է մարզիկ Գարիկ Արևիկյանը

«Պատիվ ունեմ, որ կյանքում ճանաչել եմ նրա նման լեգենդի». զոհվել է մարզիկ Գարիկ Արևիկյանը

Հասարակական Ipress 2020-11-02 21:34:00 3393
vvv_HOxzT.jpg

Արցախի համար մղվող պատերազմում  զոհվել է մարզիկ Գարիկ Արևիկյանը, որը մեծ հաջողություններ ուներ բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստում։ Նա ճանաչված Rio Grappling Armenia ակումբի անդամն էր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի խառը մարտարվեստների Տելեգրամ–ալիքը։

 

Բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստի հայտնի հայազգի մարզիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Էդվին Նաջմին գրառում է արել նվիրված Արևիկյանին։

«Հանգչիր խաղաղությամբ, մեր հերոս: Նա երազում էր ջիու-ջիթսուի մասին, բայց իր կյանքը տվեց հանուն մեր հայրենիքի  ու մեր ժողովրդի։ Պատիվ ունեմ, որ կյանքում հանդիպել եմ նրա նման լեգենդին, մարտիկին։ Մենք քեզ հավերժ կհիշենք»,-գրել է նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը