Մի ձեռքում զենք, մյուսում՝ բժշկական պայուսակ, հայրենիքի պաշտպանության համար զոհվել է Նարեկ Մելիքյանը

Մի ձեռքում զենք, մյուսում՝ բժշկական պայուսակ, հայրենիքի պաշտպանության համար զոհվել է Նարեկ Մելիքյանը

Հասարակական Ipress 2020-11-23 13:05:00 1494
jjjy_sk3iE.jpg

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից հայտնում են.

«Մի ձեռքում զենք, մյուսում՝ բժշկական պայուսակ, իսկ սրտում՝ բժշկի առաքելությունը: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, Սանասարի (Կուբաթլու) զորամասերից մեկի բուժծառայության պետ Նարեկ Մելիքյանն անմահացավ մարտի դաշտում. հասցրեց փրկել շատերին:

Ադրբեջանաթուրքական ագրեսիան, որն արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ին վերածվեց լայնածավալ պատերազմի, բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ դարձավ: Պատերազմի սաստկությունը բուժծառայողների համար երբեմն անհնարին էր դարձնում առաջնագծից վիրավորների դուրսբերումն ու բուժօգնության տրամադրումը. մեր ռազմական բժիշկներն անհնարինը դարձնում էին հնարավոր: Մարտի դաշտում հայրենիքի համար զինվորը կռվում էր թշնամու, ռազմական բժիշկը՝ մահվան դեմ՝ հանուն այն կյանքերի փրկության, որոնք պաշտպանում են հայրենի հողը:

Ռազմական բժիշկ Նարեկ Մելիքյանն անմահացավ Ջրականում (Ջաբրայիլ): Նա հավերժ կմնա առաջնագծի ամենաթեժ հատվածներում վիրավորված և իր կյանքի գնով փրկված մարտիկների հիշողության մեջ:

Ավագ եղբոր՝ Մինաս Մելիքյանի խոսքով՝ Նարեկը իրենց պապի հարուստ գրադարանի ամենապարտաճանաչ ընթերցողն էր: Նա փոքր հասակից սիրել է գիրքը և հոգացել պապու գրադարանի մասին: «Պապուն խոստացել էր, որ բժիշկ է դառնալու: Խոստումը կատարեց…»,- հիշում է Մինաս Մելիքյանն՝ ընդգծելով, որ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ բարձր միավորներով ընդունված Նարեկը նույնկերպ շարունակել է ուսումը՝ օրինակելի վարքի և գերազանց առաջադիմությամբ սովորելու համար արժանացել շնորհակալագրերի:

Ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո Նարեկ Մելիքյանը նախընտրում է մասնագիտական ծառայությունն անցնել առաջնագծի՝ Սանասարի (Կուբաթլու) զորամասերից մեկում: Ռազմական բժիշկը նպատակ ուներ ծառայությունից հետո վերադառնալ և շարունակել կրթությունն օրդինատուրայում:

Մինաս Մելիքյանի խոսքով՝ Նարեկը ռազմական բժշկի մասնագիտությունն ընտրել է գիտակցելով, որ պետք է մասնագիտական առաքելությունը կատարի բարդ իրավիճակներում, հաճախ՝ ոչ բարենպաստ պայմաններում.

«Սիրում էր դժվարությունները, դրանք հաղթահարում էր ժպիտով…»,- ընդգծում է ավագ եղբայրն՝ ավելացնելով՝ հայրենքի համար զոհված հերոսները կապրեն այնքան, որքան սերունդները կհիշեն նրանց:

Նարեկ Մելիքյանն անմահացավ՝ տալով իր կյանքը՝ կյանքի համար, կյանքը՝ կյանքի գնով»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը