«Հասար մուրազիդ, զոհվեցիր հանուն Հայրենիքի»․ զոհվել է ակտիվիստ Նարեկ Սարգսյանը

«Հասար մուրազիդ, զոհվեցիր հանուն Հայրենիքի»․ զոհվել է ակտիվիստ Նարեկ Սարգսյանը

Հասարակական Ipress 2020-11-13 19:26:00 19809
hbi_Z_h4p.jpg

Aravot.am-ը գրում է.

Արցախյան գոյամարտում զոհվել է ակտիվիստ Նարեկ Սարգսյանը։

Այս մասին տեղեկացրեց նրա ընկերուհին՝ Արմինե Զաքարյանը։ Նարեկի զոհվելու մասին լուրը ավելի շուտ էր շրջանառվում, բայց քանի որ չէր հաստատվել, հարազատները հույս ունեին, որ ողջ կլինի։

«Սեպտեմբերի 28-ին եկավ աշխատանքի տեղս՝ ինձ հրաժեշտ տալու, սպասեց՝ մինչեւ գործս վերջացնեմ, հետո գնացինք զինկոմիսարիատ, ասեցին՝ որ հաշվառված է Մարտունի քաղաքում, ուրեմն պիտի գնա էնտեղ։ Իր մեքենայով գնաց ու գնաց․․․»,–մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում պատմեց Արմինեն։

Մինչեւ օրս ահով էր նայում զոհվածների ցուցակը, ներքուստ մի քիչ հանգստանում, որ Նարեկի անունը չկար զոհված տղաների անվանացանկի մեջ։ Միայն այսօր ԴՆԹ անալիզի միջոցով պարզվեց, որ Նարեկն է։

«Էս օրերին աղոթում էի՝ միշտ, որ գոնե լուր իմանանք, պարզվում է, հենց կռվի երրորդ օրն էլ զոհվել է՝ սեպտեմբերի 30-ին»,–ասաց Արմինեն։

«Իմ Հերոս տղա, իմ Անմահ տղա, իմ խենթ զինվոր, իմ Անվախ տղա, իմ քաջ ՀԵՐՈՍ: Բա իմ մասին չէիր մտածո՞ւմ… Բա ինձ ո՞վ ա ասելու ՁԱԳՍ, Ղափանցիիիիս… Մեռնեմ բարբառիիիիդ… Ո՞վ… Հավերժ փառք քեզ, իմ ՍԵՐ, Դու անմահ ես ինձ համար։ Մի օր կհանդիպենք Երկնային Թագավորությունում ու այլեւս մեզ ոչ մեկ չի բաժանի։ Եղբորս ու մամայիդ խնդրել եմ քեզ դիմավորեն ու լավ նայեն, մինչև հասնեմ ձեզ, ՔԵԶ, որ ամուր գրկեմ ու էլ բաց չթողնեմ… Իմ Աշխարհ տղա։

Դու զոհվեցիր, որ մենք ապրենք… Քեզ հետ կռվող տղան պատմեց, թե ինչ խենթ մարտ ես մղել, թուրքեր ես սպանել։ Հասար մուրազիդ։ Զոհվեցիր հանուն Հայրենիքի, Իմ Հայրենասեր Հերոս։

Սիրում եմ քեզ։ Սիրելու եմ։ Կգժվեմ կարոտից, բայց կդիմանամ, Երկնային Թագավորությունն է մեզ սպասում։ Հավերժ Փառք քեզ։ Լույսի մեջ լինես»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Արմինեն ։

Նարեկ Սարգսյանը 28 տարեկան էր, ունի 8 տարեկան մի տղա։ Նարեկին կհուղարկավորեն Եռաբլուրում, նոյեմբերի 14-ին։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը