Զինվորականները գաղտնազերծել են «Իսկանդեր»-ի գործարկման համար անհրաժեշտ տեքստային հաղորդագրությունը

Զինվորականները գաղտնազերծել են «Իսկանդեր»-ի գործարկման համար անհրաժեշտ տեքստային հաղորդագրությունը

Գիտություն Ipress 2021-02-12 20:56:00 1683
yyo_KFq2-.jpg

«Իսկանդեր» համալիրից հրթիռի արձակման հրամանը ստացվում է հետևյալ տեքստային հաղորդագրությամբ. «Անցնել 1-ին պատրաստվածության». զինվորականներն այն անվանում են «էսէմէս»: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին պատմել են հրթիռայինները Կուրսկի մարզում անցկացվող ուսումնավարժանքների ժամանակ:

Նշվում է, որ հաղորդագրությունը նաև անտեսանելի մաս ունի, որը պարունակում է թիրախի կոորդինատները, ինչպես նաև թվերի և սիմվոլների հավաքածու: SMS-ը ստանալուց հետո համալիրի խցիկում հաշվարկը սկսվում է, և ստացված ծածկագիրը մուտքագրվում է բորտ-համակարգչում:



«Այնուհետև հրամանատարը սեղմում է «Ռեժիմ» ստեղնը, որից հետո մեքենան գործում է ինքնուրույն. գործի է գցում հրթիռի գիրոսկոպները, իջեցնում է հենակները, բացում է տանիքը, բարձրացնում հրթիռն ու այդպես շարունակ»,- բացատրել են զինվորականները:

Հրթիռի արձակման նախապատրաստումը տևում է 8 րոպե, որից 7-ի ընթացքում հրամանը կարելի է փոխել: Արձակումից մեկ րոպե առաջ հրթիռի շարժիչում քիմիական ռեակցիա է սկսվում:

«Իսկանդեր» համալիրը նախատեսված է մինչև 500 կմ հեռավորությամբ հակառակորդի ծայրահեղ կարևոր օբյեկտները բարձր ճշգրտությամբ ոչնչացնելու համար: Հրթիռի թռիչքի արագությունը մոտ վեց անգամ գերազանցում է ձայնի արագությանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը