Ում չի սպառնում կորոնավիրուսը

Ում չի սպառնում կորոնավիրուսը

Գիտություն Ipress 2020-05-20 20:36:00 4395
jg_HXihP.jpg

2003 թվականի ատիպիկ թոքաբորբ բռնկման ժամանակ վարակված մարդը կարող է չվարակվել COVID-19–ով։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի և շվեյցարացի գիտնականները։ Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել է Nature ամսագիրը։

Փորձագետները պարզել են, որ սուր շնչառական համախտանիշ առաջացնող SARS-CoV վիրուսով վարակվելը նպաստում է հակամարմինների արտադրմանը, որոնց թիրախը S սպիտակուցն է։ Այն իր հերթին պատասխանատու է բջջի մակերեսին կորոնավիրուսի և ռեցեպտորների միացման համար։

Եվ ահա, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ նման հակամարմիններից մեկը' S309, կարող է արդյունավետ կերպով չեզոքացնել SARS-CoV-2–ի S սպիտակուցի հատվածները։ Այդպիսով' մարդիկ, որոնք սուր շնչառական հիվանդություններ են տարել, կարող են չվարակվել նոր կորոնավիրուսով։

Մասնագետները պարզաբանում են, որ այդ հակամարմիններից ստեղծված դեղամիջոցները կարող են կիրառվել համավարակի ծանր դեպքերի բուժման և հիվանդության կանխարգելման համար։

Կորոնավիրուսային համաճարակը ընդգրկել է գրեթե ամբողջ աշխարհը։ ԱՀԿ-ի վերջին տվյալներով, աշխարհում ընդհանուր առմամբ շուրջ 4.8 մլն վարակակիր կա։

armeniasputnik.am

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը