Ջոկատներ ձևավորելն ու առաջին գիծ ուղարկելը մեծ վնաս է հասցրել. Մովսես Հակոբյան

Ջոկատներ ձևավորելն ու առաջին գիծ ուղարկելը մեծ վնաս է հասցրել. Մովսես Հակոբյան

Հասարակական Ipress 2020-11-20 19:59:00 1140
gri_sDvEk.jpg

Եթե մեր բանակի անհաջողությունները մատուցվեին ըստ փուլերի եւ ժամանակացույցի, մեր ժողովրդի մոտ այսպիսի շոկային անակնկալ չէր լինի, որ մենք պարտվեցինք:

Այս մասին «Արմնյուզին» տված հարցազրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

«Հասարակությունը դրան կպատրաստվեր կամ, ինչու չէ, միջոցներ կձեռնարկեր, որպեսզի իրավիճակը  շտկեր: Այս սուտը բոլորին հանգստացրել է, որ մենք հաղթում ենք եւ իմ մասնակցությունը կարեւոր չի: Երբ Արայիկ Հարությունյանն ասում է, որ 5 կմ է մնացել մինչեւ Շուշի, իսկ ՊՆ-ի լրատվականը հաղորդում է, որ դժողքի ձորում կոտորում ենք, հասարակ քաղաքացին մտածում է, որ մեր բանակը լավ կազմակերպված է եւ բոլորին ջախջախում է:  Իսկ եթե ասեին, որ մենք չենք ջախջախում, նրանք հաղթահարել են այդ ձորը եւ թիկունքից մտել Շուշի, կարծում եմ, կհասկանային, թե Շուշին ինչի համար է ընկել»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանը դեմ է «դավաճան» բառը որեւէ մեկի նկատմամբ օգտագործելուն. «Դավաճանություն մեղսագրել ցանկացած մարդու դրա համար բավական հիմքեր պետք է ունենաս: Առանց քննության, առանց դատարանի որոշման անթույլատրելի է նման մեղք վերագրել որեւէ մեկին: Քո դատողությունները դեռ հիմք չեն»:

Դիտարկմանը, որ քաղաքական իշխանությունը մեղքը գցում է բանակի վրա, նա ասաց. «Եթե ուզում եք մեղավորներ գտնել, ապա այս պահը դրա համար հարմար չէ: Մեղավոր ենք մենք բոլորս, ցանկացած մարդ, զինվորական, ով կարող էր ինչ-որ բանով օգուտ տալ, բայց չի տվել, դրա համար մեղավոր է: Յուրաքանչյուր մարդ, ով հավատում են Աստծուն, պետք է գնահատական տա, թե ինչքանով է ինքը մեղավոր, որովհետեւ դա գիտի միայն ինքը եւ Աստված, մյուսները չգիտեն իր հնարավորությունները»:

Մովսես Հակոբյանը պնդեց երեկ ասուլիսում ասած միտքը, որ լրահամալրման առաջին փուլը, կասեցվել է. «Դա է կանգնեցվել, իսկ զորակոչը, զորահավաքը շարունակվել է, բայց ուրիշ նպատակներով, որի մի մասը, ըստ իս, մեծ վնաս է հասցրել, կոնկրետ ջոկատների ձեւավորումն ու առաջին գիծ ուղարկելը: Այդ մարդկանց պետք է պատրաստես, նրանց գլխին հրամանատարներ պետք է լինեն, որոնք զինվորական գործից հասկանում են: Զինվորական գործը փողոց փակել չէ»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը