«Զինուժ» մեդիայի ռեպորտաժը. Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին հայտնվեց ծիծաղելի վիճակում

«Զինուժ» մեդիայի ռեպորտաժը. Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին հայտնվեց ծիծաղելի վիճակում

Հասարակական Ipress 2020-10-12 20:50:00 618
bry_56Pdu.jpg

«Զինուժ» մեդիան ռեպորտաժ է պատրաստել ադրբեջանական քարոզչության հերթական կեղծիքի մասին։

Դեռ երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե ադրբեջանական զորքերն «ազատագրել են» Հադրութը։ Հայկական կողմն անհապաղ հերքեց այդ լուրը, ավելացնելով, որ Հադրութ դիվերսիոն խումբ է մտել, որի անդամներին հայկական ուժերը գտնում եւ ոչնչացնում են։

«Զինուժ» մեդիան երեկ եղել էր Հադրութում եւ ոչ մի ադրբեջանցի զինվորական չէր տեսել։ Բայց, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական քարոզչամեքենան մոռացել էր իրենց ղեկավարի՝ երկու օր առաջ արած պնդման մասին եւ այսօր բավական տհաճ իրադրության մեջ հայտնվեց։ Նախ այդ երկրի պաշտպանության նախարարությունը հերքեց հայկական կողմի պնդումը, թե ադրբեջանական զինուժը մեծ ուժերով փորձում է մտնել Հադրութ։ Բաքվից պնդեցին, որ հայկական կողմն ապատեղեկատվություն է տարածում, եւ, որ իրենք պահպանում են հրադադարի ռեժիմը։ Եթե իրենք գրավել են Հադրութը, ապա պաշտոնական հաղորդագրությունը պետք է այլ տեքստ ունենար. օրինակ՝ Հադրութը վաղուց մերն է եւ անիմաստ է ներխուժել մի քաղաք, որը մերն է։ Մինչդեռ պաշտոնական հաղորդագրության մեջ միայն նշվում էր, որ ադրբեջանական կողմը չի խախտել հրադադարը։

Շուտով, հասկանալով, որ հիմարություն են թույլ տվել, ադրբեջանական քարոզչամեքենան փորձեց ուղղել սխալը, մասնավորապես, որոշ ժամանակ անց այդ հաղորդագրության մեջ իրենց համար կենսական կարեւորություն ներկայացնող նախադասություն ավելացվեց. «Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակը արդեն մի քանի օր առաջ գրավել էր Հադրութը»։

Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան հայտնվեց ծիծաղելի վիճակում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը