նոր մանրամասներ երեկ Արցախում զոհված զինվորի մասին.Զինծառայողը ծնողների միակ որդին էր

նոր մանրամասներ երեկ Արցախում զոհված զինվորի մասին.Զինծառայողը ծնողների միակ որդին էր

Հասարակական Ipress 2020-05-11 19:27:00 6000
afff_JbTQq.jpg

ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում նախօրեին մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա զինծառայողը Արցախի Ասկերանի շրջանի Խաչեն համայնքից էր։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խաչենի գյուղապետ Վրեժ Ստեփանյանը։

«Շատ շփվող, աշխույժ տղա էր, բոլոր դրական հատկանիշներով օժտված։ 11 ամիս էր մոտ, ինչ ծառայում էր։ Ընդունվել էր Շուշիում վարժարան, հետո զորակոչվել բանակ»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ մահվան հանգամանքների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։

Զինծառայողը ծնողների միակ որդին էր, տան կրտսերը, ավագ քույր ունի։ Նրա մայրը գյուղի մանկապարտեզի տնօրենն է, հայրն աշխատում է Ջրային կոմիտեում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը:

Հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում)։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը