ԿԱՐԵՎՈՐ զգուշացում իշխանություններին. Արամ Սարգսյան

ԿԱՐԵՎՈՐ զգուշացում իշխանություններին. Արամ Սարգսյան

Քաղաքական Ipress 2020-07-14 00:44:00 2304
nikol-pashinyan_RSsqd.jpg

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զգուշացում իշխանություններին

Կարծում եմ ՊՆ վերլուծական կենտրոններում դասակարգում են Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հեռահար սցենարները:

Սակայն հարկ եմ համարում հիշեցնել, որ 2008 թ., իմ ունեցած տեղեկատվությունների համաձայն, եթե վրաց-հարավօսիական հակամարտության արդյունքում Վրաստանը հասներ իր նպատակին (մանրամասները այս պահին կարևոր չեն), Ալիևը, օգտվելով առիթից, պլանավորում էր Տավուշի սահմանին սադրել ռազմական գործողություններ, ստեղծել տպավորություն, թե հարձակում է նախապատրաստում այդ ուղղությամբ, որպեսզի հայկական զինված ուժերի զգալի մասը կենտրոնանա հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Երկու-երեք օր պահպանելով լարվածությունը, շեղելով մեր ուշադրությունը, նախատեսում էին լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Արցախում և,հատկապես, Նախիջևանի ռազմականացված տարածքից: Չէր բացառվում, (այսօր էլ հնարավոր է լինի), որ մի տատիկ զոհաբերվեր, որպեսզի աշխարհով մեկ ցուցադրվեր հայերի «գազանությունը»:

Հիմա դեռ պարզ չէ, թե ինչն է «ոգևորել» Ալիևին և որն է այս պահի դրդապատճառը՝ Ալիևի հնարավոր պաշտոնանկությունը, կամ դրանից խուսափելը, թե թուրքալեզու ազգերի միավորման միջոցով, նեոօսմանական նպատակների իրականացման սկիզբը դնելը, թե Էրդողանի տարածաշրջանում անեկսիոնիստական քաղաքականության հերթական դրսևորումը: Հնարավոր են այլ տարբերակներ: Դրան դեռ կանդրադառնանք:

Հիմա, մեզ համար գլխավորն է բացահայտել թշնամու պլանավորած քայլերի գաղտնիությունը, ներկայացնել այն միջազգային պատկան մարմիններին և պարզ գիտակցել, որ հարձակումը և դա նախապատրաստելու պլանը Բաքուն, հավանաբար, չի փոխել: Զգոն լինենք և առաջին հերթին ապավինենք մեր բանակի հզորությանը և մեր ազգի միասնությանը:
     Եթե, իհարկե, վարչապետը պատմությունից սերտի, որ հայ ազգը «սպիտակների» և «սևերի» բաժանում չի ներում:

Մի բան ել ասեմ: Այնպես չլինի, որ հենց նեղ օրերին հիշեք մեր դաշնակիցների անհրաժեշտ օգնության մասին»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը