ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. խիստ զգուշացում բանկային քարտերից օգտվող բոլոր քաղաքացիներին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. խիստ զգուշացում բանկային քարտերից օգտվող բոլոր քաղաքացիներին

Հասարակական Ipress 2021-09-18 22:00:00 693
2421865212194360702364564483109713477840915n_yFBq6.png

iPress.am Վճարային քարտը նույնքան կարևոր է և նույնքան գաղտնի տվյալներ է պարունակում, որքան, օրինակ, ձեր անձնագիրը, ուստի պետք է կանխել դրանց կորզման ռիսկերը և հետևել անվտանգության մի շարք կանոնների։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Abcfinance.am–ից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի։

Վճարային քարտն օգտագործելիս․–Պարբերաբար ստուգե՛ք ձեր հաշվի քաղվածքը, համեմատե՛ք ունեցած անդորրագրերի տվյալների հետ: Սխալներ հայտնաբերելու դեպքում դիմե՛ք բանկին:

–Միշտ ձեր տեսադաշտում պահեք վճարային քարտը: Հիշե՛ք, որ ֆինանսական խարդախության համար ձեր քարտը ֆիզիկապես ունենալն արդեն բավարար է, ուստի այն չպետք է հայտնվի ուրիշների ձեռքում: Անգամ եթե, օրինակ, մատուցողն ասում է, որ POS տերմինալը հեռվում է, չի կարող մոտեցնել, նրա հետ մոտեցե՛ք POS տերմինալին և հսկե՛ք գործարքի իրականացման ողջ ընթացքը: –Մի՛ գրանցեք քարտի հետ կապված տվյալները կասկած հարուցող վայրերում, կայքերում, ձևաթղթերում: Մանավանդ PIN կոդը ոչ ոք չպետք է իմանա՝ բացի ձեզնից:

–Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես դիմեք բանկին, արգելափակեք այն, որպեսզի բացառեք այլ անձանց կողմից ձեր գումարների օգտագործումը: Քարտը գտնելու դեպքում կարող եք ապաարգելափակել քարտը, որը կարող է լինել վճարովի: Մնացած դեպքերում պետք է քարտը պետք է վերաթողարկվի, ինչը հիմնականում վճարովի ծառայություն է:–Քարտով վճարումներ կատարելիս նախապես ճշտեք, որ անհրաժեշտ գումարի չափով միջոցներ ունեք, այլապես հաշվին կձևավորեք բացասական մնացորդ: Հատկապես ուշադիր եղեք արտարժույթով գործարքներ կատարելիս.

մինչև բանկի կողմից գործարքը ձևակերպելը, կարող է արտարժույթի փոխարժեքի տատանում տեղի ունենալ: Ապահովության համար ցանկալի է լրացուցիչ գումար թողնել հաշվին՝ այդ ռիսկը բացառելու համար: Վճարային քարտերով գնումներ կատարելու վերաբերյալ POS տերմինալները հնարավորություն են տալիս առևտրի և սպասարկման կետերում վճարումներ կատարելու, ինչպես նաև բանկերում դրամ կանխիկացնելու: Դուք կարող եք վճարումներ կատարել այն խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ այլ սպասարկման կետերում, որտեղ առկա է ձեր քարտի վրա նշված վճարային համակարգի նշանը (պատկերանշանը/լոգոն) oրինակ` Visa կամ MasterCard:

Պատկերանշանը կարող է փակցված լինել խանութի, ռեստորանի, հյուրանոցի կամ այլ սպասարկման կետի դռան վրա կամ դրամարկղի մոտ: Քարտով վճարում կատարելիս միշտ պահե՛ք քարտը Ձեր տեսադաշտում: Մինչև PIN-կոդը հավաքելը ստուգե՛ք, որ գումարը ճիշտ լինի: Ստուգե՛ք նաև անդորրագրի վրա նշված գումարի չափը: Պահպանե՛ք անդորրագիրը, համեմատե՛ք քարտի ամսական քաղվածքի հետ (մանրամասները՝ Քաղվածք բաժնում): Դուք կարող եք նաև հրաժարվել գնումից, եթե, օրինակ գումարը, սխալ է նշված: Այս դեպքում պահանջե՛ք, որ ձեր վճարումը չեղյալ համարեն և ձեզ տրամադրեն գործարքը չեղյալ համարելու անդորրագիր:

POS տերմինալի միջոցով կարող եք գնումներ կատարել նաև առանց քարտը սպասարկողին փոխանցելու և PIN կոդ հավաքելու՝ պարզապես ինքներդ քարտը POS տերմինալին մոտեցնելով: Այդ տեխնոլոգիան անվանվում է PayWave (Visa-ի քարտերի համար) և PayPass (MasterCard-ի քարտերի համար): Սովորաբար կիրառվում է գումարային սահմանաչափ, օրինակ՝ 10 000 դրամ, որից ցածր արժեքով գնումների համար կարող եք պարզապես մոտեցնել քարտը այն POS տերմինալներին, որոնց վրա կա նշանը:

Այս պարագայում ևս պետք է լինել զգոն, որպեսզի ձեր քարտից առանց ձեր իմացության չկատարվեն գործարքներ: Բանկոմատները՝ ավտոմատ գանձման մեքենաները, հնարավորություն են տալիս վճարային քարտից կանխիկացնելու գումարներ, կատարելու քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ վճարումներ, իմանալու քարտային հաշվի մնացորդը, ստանալու քարտային հաշվի քաղվածք և կենսաթոշակային անհատական հաշվի մասին տեղեկատվություն և այլն։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն