Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ այսօր կայանալիք բանակցությունների նպատակը

Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ այսօր կայանալիք բանակցությունների նպատակը

Միջազգային Ipress 2022-03-14 12:44:00 576
zelensky-putin__Vgqw.jpg

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այսօր կկայանան բանակցություններ։ Բանակցությունների նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ նպատակն «արդյունավետ երաշխիքներ» ստանալն է: Նա չի հստակեցրել, թե ինչ երաշխիքների մասին է խոսքը։ Զելենսկու հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության խնդիրն է հասնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպմանը:

«Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ անել ամեն ինչ, որպեսզի նախագահների հանդիպումը կայանա: Վստահ եմ, մարդիկ սպասում են դրան: Սա դժվար պատմություն է, դժվար ճանապարհ, բայց՝ անհրաժեշտ»,- ասել է նա՝ Պուտինի հետ բանակցությունների հեռանկարի մասին:

«Մեր նպատակն է, որ այս պայքարում, այս դժվարին բանակցային աշխատանքում Ուկրաինան ստանա անհրաժեշտ արդյունք՝ անհրաժեշտ մեզ համար, որ ունենանք նորմալ և արդյունավետ երաշխիքներ՝ խաղաղության, անվտանգության համար։ Եվ այնպես, որ ուկրաինացիները կարողանան ասել՝ սա աշխատում է, սրանք երաշխիքներ են»,- ասել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Բելառուսում արդեն կայացել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով բանակցությունների երեք փուլ։ Դրանց շնորհիվ 10-ից ավելի մարդասիրական միջանցքներ են աշխատել, կիրակի օրը տարհանվել է ավելի քան 5000 մարդ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը