Զելենսկին ուղերձով դիմել է ազգին

Զելենսկին ուղերձով դիմել է ազգին

Քաղաքական Ipress 2022-01-20 13:52:00 873
zelenski_6eoIl.jpeg

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին, որում կոչ է արել խուճապի չմատնվել, այսպես կոչված, «ռուսական սպառնալիքի» մասին լուրերի կապակցությամբ: «Պատերազմն ընթանում է արդեն 8-րդ տարին, հիմա խուճապի, իրավիճակի սրման, հնդկաձավարի ու լուցկի գնելու ժամանակը չէ»,- ասել է նա: Տեսահոլովակը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։

Պետության ղեկավարը հայտարարել է, որ երկիրը պատերազմ չի ցանկանում, բայց «պատրաստ է պաշտպանության»։ «Անում ենք ամեն ինչ դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, անում ենք ամեն ինչ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար», – նշել է նախագահն ու հավելել, որ Ուկրաինան պատերազմ չի ցանկանում, բայց պետք է միշտ պատրաստ լինի դրան:

Նախագահը ուկրաինացիներին խորհուրդ է տվել «գլուխը սառը պահել»։

«Ոչ թե բղավել, որ ամեն ինչ կորել է, այլ իմանալ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, և ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»,– հավելել է Զելենսկին:

Արևմտյան քաղաքական գործիչները վերջին ամիսներին պնդում են, թե Ռուսաստանն իբր զորքեր է կենտրոնացրել Ուկրաինայի հետ սահմանին։ Ինչպես նշել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, զինված ուժերը տեղափոխվում են պետության տարածքում, դա ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկին չպետք է անհանգստացնի: Մոսկվայում ընդգծել են, որ «ռուսական ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ սահմանամերձ շրջաններում ՆԱՏՕ-ի զորակազմի ավելացման համար:

Ինչպես ավելի վաղ նշել էր ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Հյուսիսատլանտյան դաշինքը մեծացնում է զենքի մատակարարումներն Ուկրաինա, որտեղ մեծացել է արևմտյան հրահանգիչների թիվը: Դիվանագետի կարծիքով՝ դա կարող է Կիևի իշխանություններին հրահրել «ռազմական արկածախնդրությունների», ինչն ուղղակի սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար։

ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, իր հերթին, վստահություն է հայտնել, որ Եվրոպայում լիարժեք ռազմական գործողություններն այժմ անհնար են, իսկ Ռուսաստանը չի պատրաստվում այլ պետությունների նկատմամբ որևէ ագրեսիվ գործողություն ձեռնարկել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը