Զելենսկին այցելել է ուկրաինացի զինվորականների դիրքեր` Դոնբասի առաջնագծում, որտեղ շարունակվում են ծանր հրետակոծությունները։ Այս մասին հայտնում է«Ռիա Նովոստին»-ն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ուժայինները շարունակում են գնդակոծել ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքը, այս մասին հայտնել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունում հրադադարի ռեժիմի վերահսկման եւ համակարգման համատեղ կենտրոնից: