Զանգեզուրի միջանցքի բացման գործընթացը սկսվել է. Ալիև

Զանգեզուրի միջանցքի բացման գործընթացը սկսվել է. Ալիև

Միջազգային Ipress 2021-05-20 19:19:00 1557
klm_QCCtq.jpg

iPress.am -Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հարավային Կովկասում համագործակցության և ինտեգրման հարցով ադրբեջանական կողմի արած առաջարկներին: Այս մասին նա խոսել է «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում:

«Մենք բազմաթիվ առաջարկներ ենք արել, որոնք բխում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից և առնչվում են հաղորդակցությունների և նոր տրանսպորտային միջանցքների բացմանը: Կարող եմ ասել, որ աշխատանքներն արդեն սկսվել են այս նախագծի ուղղությամբ և Ադրբեջանն արդեն տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ է հատկացրել: Եվ երբ Զանգեզուրի միջանցքը բացվի, այն նոր հնարավորություններ կընձեռի տարածաշրջանի բոլոր երկրների համար: Ադրբեջանը բաց է համագործակցության և համատեղ ապագայի համար: Մենք հարևաններ ենք և պետք է սովորենք կրկին ինչպես ապրել կողք-կողքի»,- հայտարարել է Ալիևը:



«Մենք համագործակցության առաջարկ ենք արել Հայաստանին տրանսպորտային հարցերի շուրջ, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ, որը կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և միևնույն ժամանակ Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի և Իրանի հետ: Գործընթացը սկսվել է, ընթացքի մեջ է: Դա հեշտ չէ, բայց սկսվել է և մենք աջակցության կարիք ունենք ինչպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, տարածաշրջանի երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից և ԵՄ-ից: Եվ ցավալի կլինի, որ Հայաստանը կորցնի այս հնարավորությունը, սա վերջին հնարավորությունն է»,- հավելել է Ալիևը

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը