«Ընկե´ր ջան, 320 մահճակալ էլ ավելացրու, լավ չե՞ս, կոյկադ հանիր, տար դիր այնտեղ». Հ․Մանասյանը՝ Ա․Թորոսյանին

«Ընկե´ր ջան, 320 մահճակալ էլ ավելացրու, լավ չե՞ս, կոյկադ հանիր, տար դիր այնտեղ». Հ․Մանասյանը՝ Ա․Թորոսյանին

Քաղաքական Ipress 2020-05-25 22:24:00 2367
hhhi_B0nIJ.jpg

«Չեմ հասկանում, եթե ծայրահեղ ծանր հիվանդները 52-ն են, այդ դեպքում 154 ռեանիմացիոն մահճակալն ումո՞վ եք զբաղեցնում, հարգելի կառավարիչներ»,- այս մասին այսօր` մայիսի 25-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է գաստրոէնտերոլոգ, սոնոգրաֆիստ Հակ Մանասյանը` անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտատարած նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածության, ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրական տվյլներին:

«154 ռեանիմացիոն մահճակալ կարելի է զբաղեցնել միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներով»,- հավելել է Հայկ Մանասյանը:

Ըստ մասնագետի` առողջապահության նախարարությունում կան  թյուրըմբռնման կամ բժշկական տերմինաբանությանը չտիրապետելու բազմաթիվ խնդիրներ, քանի որ ԱՆ հաղորդած տվյալները կասկածի տեղիք են տալիս.

«Ըստ էության, 186 մահճակալից պիտի զբաղված լինի 52-ը, քանի որ ծայրահեղ ծանր հիվանդները 52-ն են: Ենթադրենք նախարարը նկատի է ունեցել ինտենսիվ թերապիայի մահճակալներն էլ ներառյալ, այսինքն ունեն ինտենսիվ թերապիա և ռեանիմացիա պահանջող մահճակալներ, բայց նշենք, որ կան 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ միասին, ստացվում է 282 պացիենտ: Հիմա հարց է առաջանում, 282 պացիենտին դուք որտե՞ղ եք պառկեցրել, որ ձեզ մոտ 186-ից 32 տեղ դեռ ազատ է, այսինքն 282-ին ինչպե՞ս եք պառկեցնում, որ ստանում եք 154 զբաղեցրած մահճակալ, իսկ մնացածը` ազատ:

Բոլոր դեպքերում ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ թյուրիմացություն կա, կամ որ ավելի հավանական է, մեր «գերազանցիկները» գաղափար չունեն կլինիկական բժշկության, անգամ տերմինաբանությանը, այսինքն հյուրանոցի մահճակալից էն կողմ ավելի խորը պատկերացումներից կարծես թե կաղում են»:

Խոսելով մարզերին հատկացվող ռեանիմացիոն մահճակալների թվի մասին, ինչը ամեն մարզի համար կազմում է 17, Հայկ Մանասյանը նշում է, որ դա բավականին փոքր թիվ է և անհրաժեշտ է ավելացնել քանակը.

«Հարգելի կառավարիչներ ջան, ոչ թե ժողովրդին ներկայացրեք, որ ազատ մահճակալ մնացել է 32, այլ, ընկե´ր ջան, թափով վե´ր կաց ու 320 մահճակալ էլ ավելացրու, թափով, ի՞նչ անեմ` 32 է մնացել, լավ չե՞ս, կոյկադ հանիր տար, դիր այնտեղ, դառնա 33, եկեք, մի 5 հատ կոյկա էլ ես կտամ: Ժողովո´ւրդ ջան, սրանք արհեստական, բայց ցավոք սրտի պաշտոնական բերաններից հնչող արհեստական, խուճապ ստեղծող մանևրներ են, որոնք վայել չեն բարոյական անձին: Սա հո ձեզ համար Մարալիկի ծննդատունը չի, որ օպտիմալացնեք, գնա: Ամեն մարզի հաշվարկով 17 մահճակալ, ձեռք ե՞ք առնում, ձեզ, մի քիչ էլ մեզ»,- նշում է Մանասյանը:

Մասնագետն առաջարկում է լուծման  տարբերակ․ եթե ռեսուրսները չեն բավարարում, կարելի է բազմաթիվ դաշտային հոսպիտալներ ծավալել, դրանք կարող են մեծ օգուտ տալ: Բժիշկն առաջարկում է նաև հոսպիտալների աշխատանքը կառավարել մեկ շտաբից, ինչը ևս կարող է ճիշտ վերահսկելու դեպքում տալ իր դրական ազդեցությունը:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»