Ընդդիմությունը խորհրդարանում կարող է իր ձեռքը վերցնել իշխանությունը. վերլուծաբան

Ընդդիմությունը խորհրդարանում կարող է իր ձեռքը վերցնել իշխանությունը. վերլուծաբան

Քաղաքական Ipress 2021-06-24 21:26:00 606
mkog_minVG.jpg

Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ քաղաքական ընտրությունների: Չի կարելի գնալ և ժողովրդին հարցնել՝ թե պետության վիճակն ինչպե՞ս կարելի է շտկել՝ ա՞յս, թե՞ մյուս ծրագրով: Նրանք դրանից ընդհանրապես չեն հասկանում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

Նրա համոզմամբ՝ հնարավոր չէ ընտրություն անցկացնել մի երկրում, որտեղ բոլոր ուժային և իրավապահ կառույցները կարող են իրենց թույլ տալ տեղավորվել մեկ անձի գրպանում. «Մտածել կարողացող մարդիկ ընդամենը մեկ հետևության եկան, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն ունի հոգեխեղում՝ իր դաժան անցյալով պայմանավորված: Թեզ, որը ես հնչեցնում եմ ահա արդեն 25 տարի: Հիմա հարկավոր է մտածել այդ խեղումը բուժելու մասին:

Հայրենիքի, արժանապատվության և պետության ընկալման խնդիր կա մեր հասարակության մի հսկա հատվածի մոտ»,-ասաց նա և ավելացրեց.« Նման դեպքերում ազգի խելացիները և մտահոգները հավաքվում են, խելք-խելքի են տալիս և մտածում են՝ ո՞նց անեն երկիրը վատ վիճակից հանեն: Այս դեպքում խելացիները, կոչենք իրենց խորքային իշխանություն, նվիրյալների խորհուրդ կամ այլ անունով, ուղենիշ են սահմանում, թե պետությունն ո՞ւր է գնալու: Նրանք թույլ չեն տալիս ամեն պատահական մարդու ընտրություններով դառնալ երկրի ղեկավար, հատկապես, որ ժողովուրդն էլ քաղաքական խելք չունի: Ցավոք սրտի, մենք դրա համար էլ հասունացած չենք»,-ասաց Պեպանյանը:

Նրա դիտարկմամբ՝ ժողովուրդն այս ընտրություններին առաջնորդվեց մերժելով՝ ժողովրդի մի մասը մերժել է Նիկոլ Փաշինյանին, մյուս մասն էլ մերժել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին. «Այս մարդկանց թվում է, թե մերժելով վրեժ լուծեցին, բայց իրականում իրենք իրենցից են վրեժ լուծում»,-ասաց քաղաքագետը: Արծրուն Պեպանյանը նաև ընդգծեց, որ հիմնական խնդիրն այն է, որ քաղաքական դաշտը չի փորձում հասկանալ իրականությունը. «Ընտրություններից հետո շատերը շոկի մեջ են՝ տեսնելով ժողովրդի մի մասի որակը, իսկ քաղաքական ուժերը պարտավոր էին դա տեսնել և նախապես բուժման ծրագիր ունենային, որպեսզի մարդիկ շոկի մեջ չընկնեին, սակայն նման կուսակցություն չկա»,-ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն ստացավ պահպանել իշխանությունը՝ ստանալով 53.92 տոկոս ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը շուրջ 20 տոկոս վստահության քվե։

Ներկայացված վերահաշվարկի պահանջի շրջանակներում արդեն իսկ բացահայտվել են ընտրակեղծարարության աղմկոտ փաստեր։ Հարցին՝ հաշվի առնելով ընտրությունների վերահաշվարկի արդյունքները, որքանո՞վ է հավանական համարում ընտրությունների երկրորդ փուլը՝ վերլուծաբանն արձագանքեց. գործող իշխանության դեպքում քիչ հնարավոր է ընտրությունների երկրորդ փուլը, ըստ նրա, իշխանությունն այդ զիջմանը չի գնա. «Որպեսզի ընտրությունների երկրորդ փուլ լինի, պետք է դիմեն որևէ ատյան, բայց մենք անկախ ատյաններ չենք ստեղծել և ինչ էլ ներկայացնեն, այդ ատյանը կասի՝ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Շատ անգամներ բազմաթիվ ապացուցված կեղծումներով դիմել են ՍԴ, բայց ընթացք չի տրվել»,-ասաց Արծրուն Պեպանյանը: Նրա համոզմամբ՝ ընդդիմությունը կարող է համախմբելով իշխանությունից դժգոհ մարդկանց և օգտագործելով խորհրդարանական լծակները, փաստացի իր ձեռքը վերցնել իշխանությունը. «Եթե ընդդիմությունը բավարար խելք ունենա, կկարողանան երկրում բարեփոխող քայլեր անել:

Միայն խորհրդարանով չի լինի, ժողովրդի հետ աշխատելով, իրենց քվե տված 300.000-ի հետ աշխատելով ( շատ մարդիկ էլ շուտով կսկսեն դժգոհել իշխանությունից), նրանց միավորելով, կառուցվածքայնացնելով, շարժում ստեղծելով և զուգակցելով խորհրդարանի գործունեությունը, կարելի է նույնիսկ իշխանությունը փաստացի վերցնել: Իշխանավորները կմնան իրենց պալատներում, բայց իրական իշխանությունն այդ դեպքում ընդդիմության ձեռքում կլինի, իշխանությունը մնա օդում՝ իրենք կխոսեն, բայց լսող չլինի, մարդիկ կլսեն ընդդիմությանը: Բայց սա անելու համար շատ խելք է պետք,-ասաց Արծրուն Պեպանյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը