Շնորհավորում ենք բոլոր երևանցիներին. մի քանի ամսից նոր՝ ֆանտաստիկ լավ ճանապարհ կունենանք

Շնորհավորում ենք բոլոր երևանցիներին. մի քանի ամսից նոր՝ ֆանտաստիկ լավ ճանապարհ կունենանք

Հասարակական Ipress 2021-03-26 01:23:00 12624
jaaparh-1_ylNXd.jpg

iPress.am-Հարգելի՛ հայրենակիցներ, 2019 թվականին Ասիական զարգացման բանկի աջակցությամբ մեկնարկեցինք Արգավանդ-Շիրակ կամուրջի շինարարական աշխատանքները, որի նպատակն է բեռնաթափել մայրաքաղաքի կենտրոնը տրասպորտային հոսքերից: Կամուրջը հանդիսանալու է Երևանում թվով 4-րդ կամուրջը։

Այն անցնելու է Հրազդան գետի վրայով և ունենալու է 252մ երկարություն, 28մ միջին լայնություն և 25մ բարձրություն։ Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնեմ, որ ս.թ մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը կամուրջի շինարարական աշխատանքների հետևանքով Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն, որը ստեղծելու է հավելյալ խոչընդոտներ երթևեկության համար։

Այսպիսով՝ Փակվելու է Իսակովի - Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը, Փակվելու է Ա. Բաբաջանյան փողոց - Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով): Վարորդներին առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան - Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից:

Նախապես հայցում եմ Ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար, առանց որոնց քաղաքային միջավայրում գրեթե անհնար է իրականացնել խոշոր ենթակառուցվածքների կառուցում։

Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ կամուրջը և ճանապարհահատվածը նախատեսվում է հանձնել շահագործման 2021 թվականի աշնանը։

#Մեր_ներդրումը_մեր_ապագայում
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը