Խնդրում եմ հանդիպումներին մասնակցել ՌԴ-ում, որեւէ պարագայում չմեկնել Բաքու. ԱԱԾ նախկին աշխատակցի նամակը՝ ԱԱԾ տնօրենին

Խնդրում եմ հանդիպումներին մասնակցել ՌԴ-ում, որեւէ պարագայում չմեկնել Բաքու. ԱԱԾ նախկին աշխատակցի նամակը՝ ԱԱԾ տնօրենին

Հասարակական Ipress 2021-01-04 21:26:00 804
bx_xAQsu.jpg

ԱԱԾ նախկին աշխատակից փոխգնդապետ Վարդեւան Հակոբյանը բաց նամակ է գրել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։

Նամակում, մասնավորապես, նշվում է.

«ՀՀ ԱԱ Ծառայության տնօրեն գնդապետ Ա.Աբազյանին

Բաց նամակ

Պարոն տնօրեն, կամ ես ինձ իրավունք վերապահելով,դիմում եմ քեզ անունով՝ Արմեն, լինելով քո նախկին ավագ գործընկերը, ընկերը եւ ղեկավարը, ստիպված եմ գնում այս քայլին, քանի որ բաց նամակ գրելն ընդունված չէ ԱԱԾ գործելակարգին, սակայն չունենալով այլ ելք եւ միաժամանակ գիտակցելով ստեղծված բարդ ու բոլորիս համար ճակատագրական պահը:

Արմեն ջան նույնիսկ հիմա հիշում եմ ԱԱ ծառայության անցնելու քո աշխատանքային առաջին օրը, երբ անձամբ եմ քեզ ուղեկցել շենք, աշխատանքի վայր ու շուրջ 8 տարի ծանոթացրել, բացատրել եւ սովորեցրել  եմ որպես ավագ ընկեր,իսկ այնուհետեւ՝ղեկավար: Մենք ունեցել ենք շատ դժվարին  պահեր, որոնք կարողացել ենք հաղթահարել հավատալով մեր ուժերին, քանի որ դրանց մղումները եղել են ազնիվ:

Արմեն ջան դու ունես լավ ընտանիք, որոնց ես միշտ հարգել եւ ընդունում եմ, իսկ իմ ծնողները քեզ ընդունել են հարազատ որդու նման:

2009 թվականից, ԱԱԾ համակարգից իմ դուրս գալուց հետո մենք որեւէ կապ չենք պահպանել եւ դրա համար եմ ես ստիպված գրում այս բաց նամակը, որ այն քեզ լինի հասանելի ու դու կարդաս եւ ընդունես այն ոչ միայն որպես ԱԱԾ տնօրեն, այլ որպես հայ, որպես ԱԱԾ սպա, որպես խիղճ, պատիվ ու թասիբ ունեցող եւ իմ ճանաչած Արմենը:

Ես հասկանում եմ, որ այն ժամանակաշրջանը, որի ԱԱԾ ղեկավար դարձար դու, ճակատագրական է եւ որոշումների կայացման պատասխանատվությունը կրելու ես դու ինքդ եւ ուզում եմ գիտակցես որ քո արած եւ չարած քայլերի համար ես նույնպես կրելու եմ իմ մեջ պատասխամատվություն, ուստի խնդրում եւ պահանջում եմ ճիշտ ու բազմակողմանի գնահատել ստեղծված իրավիճակը իր ամեն մի տարրերով, զերծ մնալ զուտ նեղ անձնական շահերից, հաշվի առնելով երկրի համար անդառնալի հետեւանքները, ընդհուպ պետականության կորցնելու վտանգը, չգնալ արկածախնդրության եւ չկատարել որեւէ անօրինական հանձնարական, մասնավորապես հանդիպումներին մասնակցել միմիայն ՌԴ-ում, որեւէ պարագայում չմեկնել Բաքու, չստորագրել հակասահմանադրական ու ՀՀ պետական սահմաններն փոփոխման  որեւէ տարբերակի    փաստաթղթի տակ,   իսկ հանուն Հայրենիքի  անհրաժեշտության դեպքում ժամանակին ընդունել ճիշտ որոշում ու ձեռնարկել գործուն քայլեր հակապետական գործողություններն խափանելու համար, հակառակ դեպքում՝ տալ հրաժարական:

ԱԱԾ նախկին աշխատակից փոխգնդապետ Վարդեւան Հակոբյան​

04.01.2021թ.»։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել