«Նա հրեշ չէ, այլ լիրբ աղջկան սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները. ՖՈՏՈ

«Նա հրեշ չէ, այլ լիրբ աղջկան սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները. ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2020-08-22 20:46:00 4362
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bsj_pGdGL.jpg

Sputnik Արմենիան գրում է.

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղը մինչև վերջին իրադարձությունները  համարվում էր հայկական կինեմատոգրաֆի Հոլիվուդը։ Այստեղ են նկարահանվել դասական մի քանի ֆիլմեր` «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկը»,  իսկ տեղացիները հայրենի գյուղով գլուխ գովելու առիթը բաց չէին թողնում։

Вид на деревню Хаштарак в Тавуше

Բայց գյուղում օրերս այնպիսի «դրամա» տեղի ունեցավ, որի նմանը ամերիկյան սցենարիստները նույնիսկ չէին կարող երևակայել։ Դեպքը պատահել է Հակոբջանյանների ընտանիքում։ Հենց այդ ընտանիքում են ծեծել երեք երեխաներին ու թունավորել հինգին։ Գործով մեղադրվում են Սամվել պապն ու նրա դուստրը՝ Մարիաննան։ Գյուղը երբեք այսքան այցելուներ չի ունեցել, երբ տեղացիներն անծանոթ մեքենա են տեսնում, միանգամից հասկանում են՝ թե ինչի են եկել։

«Համայնքապետը տեղում չէ, Իջևան է գնացել՝ ցուցմունք տալու, - ասում է գյուղապետարանի աշխատողը, - սոցիալական աշխատողն էլ է նրա հետ։ Ահավոր է։ Երեխաներն էլ են մեղք, Սերյոժիկն էլ (գյուղում Սամվելին այդպես են դիմում` խմբ․)»։


Алвард, соседка Акопджанянов, на балконе своего дома в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш

Առանց ավելորդ հարցերի ցույց է տալիս նրանց տունն ու բացատրում` ինչպես գտնել։ Փոքր տնակն ասես ամոթից «թաքնվել» է երկու մեծ տների արանքում։ Արտաքին տեսքից բավականին հաճելի է, թեև` անխնամ։ Բայց հենց մոտենում ես, սարսափելի գարշահոտություն է փչում։

«Տանը մարդ չկա։ Երեխաները հիվանդանոցում են, մեծերը՝ բանտում։ Նարեկի (երեխաներից ավագը`խմբ) հետ այսօր եմ խոսել, ասում է՝ մկնդեղից են թունավորվել, բայց փոքրերն արդեն ավելի լավ են իրենց զգում։ Երեխեքը մեղք են, խնամող չունեն», - մեզ պատմում է հարևանուհի Ալվարդը։

Նա նշում է, որ բակում քննչական փորձաքննություն են արել։ Ընտանիքի հայրը մեղքն իր վրա է վերցրել, բայց այդ վարկածին ոչ ոք չի հավատում։ Հարևանուհին երբեք չի տեսել, որ Սամվելը բղավի երեխաների վրա կամ պատժի նրանց, իսկ Մարիաննան`Սամվելի դուստրն ու երեխաներից 5–ի մայրը,  պարբերաբար ծեծում էր նրանց։ Ալվարդը խոսքի մեջ ասում է, որ ընտանիքում մի քանիսը հոգեկան խնդիրներ ունեն, բայց ամենաագրեսիվը Մարիաննան է։

«Երեխաներն իրենք իրենցով են մեծանում։ Փոքրերը հաճախ ընկնում էին այս աստիճաններից, նրանց հետևող չկար։ Տատն ու պապը նորմալ են, բայց նրանք ամբողջ օրն աշխատում են, որ ընտանիքը պահեն»,–պատմում է հարևանուհին։

Ալվարդը մեզ նրանց բակ է ուղեկցում,  գարշահոտություն ուժեղանում է։ Այստեղ ինչ ասես կա՝ կեղտոտ մանկական գուլպաներից մինչև ճիլոպ ու սայլակ։ Դռան վրա կողպեք չկա, փոխարենը դռան ու փեղկի արանքում շորի կտոր է։

Дверная ручка в доме Акопджанянов в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш

Հարևանուհին հանում է այն, ու դուռը բացվում է։ Առաջին սենյակն աղքատիկ է, բայց համեմատաբար հավաքած։ Այն և՛ խոհանոց է, և՛ ճաշասենյակ, և՛, դատելով սենյակի մեջտեղում գտնվող մանկական մահճակալից, մանկական սենյակ։

Երկրորդ սենյակ ենք գնում ու սարսափում։ Այնտեղ յոթ կամ ութ մահճակալ կա, պահարան ու անվերջանալի աղբ։ Սենյակն ավելի շատ աղբանոցի է նման, քան ննջասենյակի։ Ալվարդը նկատում է մեր լուսանկարչի դեմքի զարմանքն ու ավելացնում է, որ հարևանուհին երեկոյան մի փոքր մաքրություն է արել․ առաջ ավելի վատ վիճակ էր։

Интерьер дома Акопджанянов в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш

Կինը մեզ առաջարկում է նաև խորդանոց մտնել, որտեղից երեխաները մկնդեղ են գտել։ Ամեն դեպքում, նրանց տատն այդպես է պատմել։ Տնից դուրս ենք գալիս ու ներքևի մասում մեկ այլ «բնապատկեր» է հայտնվում`նորից սարսափելի հոտով։ Այդ ընթացքում հարևանները մեզ են հետևում կողքի տնից։

«Այս երեխաները նոր ոչինչ չեն ունեցել` ո՛չ հագուստ, ո՛չ խաղալիք։ Բոլորն օգնում են նրանց, իրենց օգտագործած իրերն են տալիս, բայց ապրելու տարրական պայմանների մասին խոսք լինել չի կարող։ Երեխաներն իրենք են իրենց համար ճաշ եփում, կերակրում են ավելի փոքրերին, հիգիենայի մասին խոսք չկա։ Բայց մեծերը նրանց չեն ծեծում, մենք լսած կլինեինք»։

Интерьер дома Акопджанянов в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш

Պարզում ենք, որ երեխաների տատը՝ Էմման, գյուղում է, ավելին՝ աշխատանքի վայրում։ Նա դպրոցում հավաքարար է աշխատում։ Դարպասի մոտ դիմավորում է մեզ։ Խնամված տեսք ունի, հագին մաքուր խալաթ է, մազերը՝ ներկած։

-Բողոքելու եմ թեժ գծով,–ասում է նա։

- Բայց ի՞նչ ենք արել։

-Դուք չէ, ոստիկանները։ Ամուսինս մեղավոր չէ։ Նա հրեշ չէ, նա էդ լրբին սիրող հայր է։ Սերյոժան մեղքն իր վրա է վերցրել, որ աղջիկը չկործանվի։

- Դուք Ձեր աղջկան չե՞ք խղճում։

- Ամուսինս է մեղք ու Սերյոժան (թոռը, որը ծայրահեղ ծանր վիճակում է`խմբ․)․եթե նա չդզվի, ինձ չեմ ների։

Эмма Акопджанян у ограды в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш

Պատմում է, որ տարիներ շարունակ ընտանիքում վեճ կա։ Դուստրը գրեթե տանը չի լինում, իսկ երբեմն ագրեսիայի բռնկում է ունենում և ծեծում բոլորին, այդ թվում՝ իրեն։ Սոցիալական ծառայություններին երբեք չեն դիմել, նրանք էլ չեն եկել։ Վերջերս փորձել է թոռներին ինտերնատ տեղավորել, բայց չի ստացվել։ Երեխաները դստեր պատճառով են թունավորվել։ Կինը պնդում է, որ Մարիաննան ապխտած ձուկը պահել է այնտեղ, որտեղ մկնդեղ են պահում, երեխաներն էլ գտել ու կերել են։

Տղամարդու ձայն է լսվում։ Հարևան Սերյոժա Քամալյան է։ Պնդում է, որ ամբողջ ընտանիքն է մեղավոր է այդ ողբերգության մեջ, քանի որ ծնողները երեխաների մասին հոգ չեն տանում։ Ստացած նպաստը ծախսում են իրենց հաճույքի վրա, իսկ երեխաները անտեր են։ Հարևանն այս ամենը կնոջ դեմքին է ասում, նա էլ գլուխն է թափահարում ու արդարանում` ասելով, որ դուստրն իրեն երբեք չի լսում։

- Ինչու՞ է ձեր տունն այդ վիճակում, - չեմ դիմանում ու հարցնում եմ։

- Ես էլ չեմ կարող։ Մենակ եմ, հասկանո՞ւմ եք։ Շատ եմ հոգնել, - պատասխանում է նա ու արագ մաքրում է արցունքները։  

- Գիտե՞ք, որ երեխաներին կարող են խլել ձեզնից։

- Այո, այդպես բոլորի համար ավելի լավ կլինի։ Հատկապես՝ երեխաների։

Մենք հեռանում ենք ու փորձում ստանալ տեղի սոցապ ծառայության մեկնաբանությունը, սակայն պաշտոնյան զբաղված է։ Ոչ պաշտոնական աղբյուրներից իմանում ենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ժողով է անցկացրել պատասխանատու բոլոր անձանց մասնակցությամբ ու հստակ հրահանգել է լուծել ոչ միայն Հակոբջանյանների, այլև բոլոր այն ընտանիքների հարցը, որոնք մեն-մենակ են մնացել իրենց խնդիրների հետ։
 

 

Հակոբջանյանների բակը

Հակոբջանյանների տան առաջին սենյակըՀակոբջանյանների տան երկրորդ սենյակըՀակոբջանյանների տան առաջին սենյակը

Հակոբջանյանների խորդանոցից գտնված մկնդեղըԷմմա ՀակոբջանյանըՀակոբջանյանների բակը

  • Հակոբջանյանների տունը Տավուշի Խաշթառակ գյուղումՍերյոժա Քամալյանն ու Էմմա ՀակոբջանյանըՀակոբջանյաննյանների տան առաջին սենյակը



 

Поделиться
Класс
Send
img8999_m4R4H.jpeg

3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարից

img8998_OOoQL.jpeg

Ո՞նց, Արայիկ ջան, Կարինեին ու Մանանին ո՞նց թողեցիր… Տաղանդավոր… հանգչիր խաղաղությամբ… Զառա Արամյան

img8997_SlxFu.jpeg

Գյումրիում ՔՊ-ն պարտվում է, վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների, բոլորս զրկվում ենք մանդատից. Աղազարյանը հուշում է

img3186_3yadW.jpeg

17-ամյա երիտասարդը սպանվել է 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու համար

img6679_tmoxK.jpeg

Ռուբլին մեկ օրում թանկացավ

img8990_PIwMN.jpeg

Վարորդը տեղում մահացել է. Խոշոր վթար «Չայնիի» ոլորաններում

img7587_Ggql0.jpeg

Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ. «Հրապարակ»

img8988_GRaq_.jpeg

Արագածավանում սուգ է. ավտովթարից մահացել են պապը, տատը և թոռնիկը

img8983_jCfx9.png

Խոշոր ավտովթար Մասիսում. կան մեծ թվով վիրավորներ

img8980_eJcHD.jpeg

Հայտնի է Արա Դեղտրիկյանի մահվան պատճառը

img8978_yVk9v.jpeg

Մահացել է դերասան Արա Դեղտրիկյանը

img8975_lNzWm.jpeg

Բացահայտումներ եմ անելու Աննա Վարդապետյանի ներկայությամբ․ Հովիկ Աղազարյան