Վթարային ջրանջատում

Վթարային ջրանջատում

Հասարակական Ipress 2020-05-14 20:03:00 1806
ha_TZ7UQ.jpg

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հորդ
անձրևների հետևանքով առաջացած հողի սողքից այսօր վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը:

Վեոլիա
Ջուր ընկերության մասնագետները ձեռնարկել են միջոցներ վթարը վերացնելու համար առանց ջրատարի
կանգառի: Սակայն դա չի հաջողվել ջրի բարձր ճնշմամբ ու վթարված հատվածի մեծությամբ
պայմանավորված: Հնարավոր չի եղել նաև ապահովել խողովակաշարի շահագործումը մինչև վաղը,
ինչպես արդեն հայտարարվել էր՝ հետագայում ավելի խոշոր տեխնիկական խնդրի առջև չկանգնելու
համար:
Նշված հանգամանքներից ելնելով, ընկերությունը ստիպված է անմիջապես սկսել ջրատարի
վերանորոգումը, որով պայմանավորված ս.թ. մայիսի 14-ին ժամը 20.00-ից մինչև մայիսի 15-ը ժամը
20.00-ն
կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևան քաղաք

 Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,

 Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի
պողոտայի և Սարի Թաղի,

 Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ.Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի,
Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Գորգագործների, Գործարանային, Թաթիկ Սարյան, Եսայան,
Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ
Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու,
Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի
փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80
համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասեր և
Արտաշատի խճուղի։

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի
ջրամատակարարումը:

Արարատի մարզ

 Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող
բաժանորդներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և
կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը