Վրաստանը փոխել է երկիր մուտք գործելու կանոնները

Վրաստանը փոխել է երկիր մուտք գործելու կանոնները

Հասարակական Ipress 2021-06-17 19:37:00 2319
kom_Db893.jpg

iPress.am- Կառավարության կայքում հրապարակվել են նոր կարգավորումները, դրանք ուժի մեջ են մտել հունիսի 16-ից։

Մինչև 10 տարեկան քաղաքացիները Վրաստան մուտք գործելու համար ազատվում են սահմանին ՊՇՌ թեստի բացասական արդյունքի պարտադիր տրամադրումից: Տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության որոշման մեջ։

Նշվում է, որ նոր կարգավորումը տարածվում է Վրաստան մտնող բոլոր երկրների երեխաների վրա։ Բացի այդ, նրանք նաև ազատվում են երկրում գտնվելու երրորդ օրը ՊՇՌ թեստավորման անցկացումից։

Փոփոխություններն ուժի մեջ են մտել հունիսի 16-ից։

Հիշեցնենք, որ ցամաքային ճանապարհով Վրաստան մուտք գործելու համար Վրաստանի կողմից սահմանված կանոնները միասնական են և տարածվում են նաև Հայաստանի քաղաքացիների վրա:

Երկիր մուտք գործելիս անհրաժեշտ է լրացնել և տրամադրել պաշտոնական` registration.gov.ge կայքում տեղադրված հարցաթերթիկը։

Հարցաթերթիկի դաշտում քաղաքացիները պետք է լրացնեն քաղաքացիության մասին տվյալները, նշեն գտնվելու վայրը (ճանապարհորդության մեկնարկային կետ), անունը և ազգանունը, անձնագրի համարը, հեռախոսահամարը: Անհրաժեշտ է նաև թողնել այլընտրանքային կոնտակտային համարը, մուտքագրել էլեկտրոնային փոստը, ինչպես նաև Վրաստանում մնալու հասցեն:

Նշենք, որ Սահմանի հատումը հնարավոր է միայն ՊՇՌ-թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում, որը ստացվել է առավելագույնը վերջին 72 ժամվա ընթացքում: Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր չեն պատրաստվում մնալ Վրաստանում, այլ Ռուսաստանից ցամաքային ճանապարհով գալիս են Հայաստան։

Իսկ եթե քաղաքացիները մնում են Վրաստանում, ապա 3-րդ օրը նրանք պարտավոր են կրկին անցնել COVID-19 թեստ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը