Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Հասարակական Ipress 2020-06-04 19:25:00 2055
bbbg_cbGZy.jpg

Վրաստանի քաղաքացիները սոցիալական ցանցերում ու տարբեր խմբերում ստորագրահավաք են սկսել՝ խնդրելով իրենց երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում: Մասնավորապես՝ gopetition.com կայքում Սանդրո Չումաշվիլի անվամբ օգտատերը ստորագրահավաք է սկսել՝ դիմելով երկրի կառավարությանը:

Կայքում նշվում է, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շատ լուրջ է, ի տարբերություն Վրաստանի, որտեղ «իրավիճակը վերահսկվում է»:

«Մենք խնդրում ենք Վրաստանի կառավարությանն այս դժվարին պահին մտածել հարևան երկրին օգնելու մասին: Մենք ցանկանում ենք Հայաստանին օգնություն առաջարկել այնտեղ վարակված անձանց Վրաստանում բուժելու տեսքով: Մենք կարծում ենք, որ դա ճիշտ քայլ կլինի հարևան երկրին օգնելու և տարածաշրջանում համաճարակային իրավիճակը շտկելու ուղղությամբ»,-ասված է ստորագրահավաքին կից արված գրության մեջ:  

Վրաստանում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման 801 և մահվան 13 դեպք: Վարակվածներից 644-ն առողջացել է: Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 221-ի, մահացածների թիվը՝ 244-ի:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը