ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Հասարակական Ipress 2021-06-18 22:14:00 432
b_MDz0L.jpg

iPress.am- ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու իր առաքելությանը և գործառույթներին համապատասխան, նախատեսում է վերահսկողական ներգրավվածություն ունենալ 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացին:

Մասնավորապես, ընտրության օրը՝ քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ամբողջ ժամանակահատվածում, Հասարակական խորհրդի անդամները, այդ թվում՝ Խորհրդում ներգրավված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում հերթափոխով կիրականացնեն հերթապահություն և կսպասարկեն հատուկ այդ նպատակով բացված թեժ գիծը /հեռ. 010-54-41-22/:

Հասարակական խորհրդի ուշադրության կենտրոնում կլինեն բոլոր այն ահազանգերը, որոնք բացառապես կվերաբերեն ոստիկանության ծառայողներին՝ ինչպես տեղամասային ընտրական կենտրոններում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից անօրինական գործողությունների կամ անգործության, ոստիկանի կերպարին անհարիր վարքագծի դրսևորման դեպքերին, այնպես էլ ոստիկանի նկատմամբ հակաիրավական գործողությունների դեպքերին:

Բոլոր նման ահազանգերը օպերատիվ կերպով կուղղորդվեն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: Անհրաժեշտության դեպքում, ըստ ստացված ահազանգի կարևորության և հրատապության, Հասարակական խորհրդի հերթապահող խմբի ներկայացուցիչները անհապաղ կարձագանքեն դեպքերին, ընդհուպ կգտնվեն տեղերում և կպարզեն կատարվածի հանգամանքները՝ անմիջապես տեղեկացնելով ՀՀ ոստիկանության պետին»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը