Որտե՞ղ էր պատերազմի ժամանակ Արման Սարգսյանը. ուշագրավ մանրամասներ՝ պաշտպանության փոխնախարարի մասին

Որտե՞ղ էր պատերազմի ժամանակ Արման Սարգսյանը. ուշագրավ մանրամասներ՝ պաշտպանության փոխնախարարի մասին

Քաղաքական Ipress 2021-01-12 21:01:00 675
ny_Wr6TK.jpg

ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը չի ցանկանում մեկնաբանել, թե ինչու է համաձայնել նշանակվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնում։

NEWS.am–ի հարցին, թե որտե՞ղ էր պատերազմի ժամանակ և ի՞նչ ծառայություններ է մատուցել այդ ընթացքում երկրին և պաշտպանության նախարարությանը, Սարգսյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով. «հետո կխոսենք»։ 

Մինչ նորանշանակ պաշտոնյան կկողմնորոշվի, NEWS.am–ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նրա նշանակումից։

Լուրեր են շրջանառվում, թե պատերազմի ընթացքում Արման Սարգսյանն իր հավատարմությունն է հայտնել Փաշինյանին՝ խնդրելով իրեն ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ նշանակել՝ խոստանալով «օպերատիվնիկի» իր փորձն օգտագործելով նախկին և ներկա պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կմտածի առաջարկի շուրջ, սակայն, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերել է առաջին հերթին իր անձնական անվտանգության պահպանությանը, վարչապետը որոշել է ռիսկի չգնալ և «դրսից» նոր մարդ չնշանակել։

Արդյունքում նախորդ տարեվերջին այդ պաշտոնում է նշանակել պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Սարգիս Հովհաննիսյանը, որը ժամանակին եղել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորում։

Փոխարենը Նիկոլ Փաշինյանը Արման Սարգսյանին առաջարկել է զբաղեցնել պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, որը արդեն երկու ամիս է՝ թափուր էր և հարուցել էր ՊՆ աշխատակազմի դժգոհությունը։ Բանն այն է, որ նախկինում պաշտպանության ոլորտին առնչվող օրենսդրական աշխատանքները համակարգում էր մասնագիտությամբ իրավաբան Գաբրիել Բալայանը, իսկ նրա հրաժարականից հետո ՊՆ–ի շարքային աշխատակիցների և վարչության պետերի վրա լրացուցիչ պարտականություններ էին դրվել, ինչի արդյունքում ՊՆ–ում, մեղմ ասած, քաոսային իրավիճակ էր։

Արման Սարգսյանին այդ պաշտոնում նշանակելով, Փաշինյանը նաև հույս ունի, որ նախկին ոստիկանապետը «օպերատիվնիկի» իր հմտությունները կօգտագործի պաշտպանական գերատեսչության ներսում հնարավոր խռովությունների մասին իրեն իրազեկելու և ռուսական կողմնորոշում ունեցող պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին «վերահսկելու» համար։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը