Որքանո՞վ է հավանական ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը․ պարզաբանում է ռազմական փորձագետը

Որքանով է հավանական ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը․ պարզաբանում է ռազմական փորձագետը

Հասարակական Ipress 2022-03-23 22:18:00 4599
Հետևեք մեզ՝ Telegram-ում
zinvorzoravarjutyun_iV6Eh.jpg

Presstime.am- Երեկ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ելույթում հայտարարեց, որ ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ի վրա հարձակում է լինելու։ Նշենք, որ նախորդ անգամ ևս Բագրատյանը նման կանխագուշակում արեց, որից հետո հարձակում եղավ ՀՀ սահմանների վրա։

PressTime.am-ը ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանից հետաքրքրվեց, թե մոտ ապագայում որքա՞ն հավանական է ՀՀ-ում ռազմական գործողությունների վերսկսումը։

«Այստեղ պետք է փոխկապակցված նայել՝ աշխարհում այսօր տեղի ունեցող իրադարձությունների հետ, տեղի ունեցող ռուսական հատուկ գործողության հետ։ Կարծես աշխարհում նոր վերաբաժանում է տեղի ունենում, աշխարհաքաղաքական պայմանները փոխվում են, որը կարող է տարբեր հատվածներում, իսկապես, ցնցում առաջացնել։

Մենք տեսանք, որ ուկրաինական դեպքերից առաջ ՌԴ-ն Ադրբեջանի հետ որոշակի բարիդրացիական հարաբերություններ հաստատեց։ Կարծում եմ սրանով ռուսական կողմն առաջնային փորձում էր սպասվելիք գործողությունից առաջ երկրորդ ճակատ բացելու հնարավորությունները բացառել։

Ներկա դրությամբ պատերազմի հավանականությունը, կարծում եմ, ավելի շատ կախված է այն գործոնից, թե ռուսական կողմը որքանով հաջողություններ կամ անհաջողություններ կունենա Ուկրաինայի տարածքում»,-ասաց Եղիազարյանը։

Ռազմական փորձագետը կարծում է, որ այս պահին Ադրբեջանը չի համարձակվի լայնամասշտաբ գործողություններ սկսել, որովհետև այս պահին Արցախում անվտանգության  երաշխավորը հենց ՌԴ-ն է․ «Եթե հետևենք հենց ռազմական դինամիկային, ապա ռուսական կողմն այս պահին Ուկրաինայում անհաջողություններ չի կրում, այն ինչ պլանավորել էր այս պահին իրականացնում է, հետևաբար չեմ կարծում, որ ադրբեջանցիներն այդքան ոչ ողջամիտ լինեն ու լայնամասշտաբ գործողություն սկսեն։

Աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի կողմ, ուստի ադրբեջանցիներն ամեն դեպքում կփորձեն տեղային հաջողություններ գրանցել, որ հատվածում հնարավոր լինի։ Բայց չեմ կարծում, որ այս պահին լայնամասշտաբ գործողության հնարավորություն կա»,-ասաց նա։

Եղիազարյանն ասաց, որ սա չի նշանակում, թե մենք պետք է հանգիստ լինենք ու ձեռքներս ծալած նստենք․ «Սրանից մենք չպետք է «արխայինանանք», այսպես հանգիստ լինենք, որովհետև ամեն րոպե կարող է ամեն ինչ փոխվել։ Վերջիվերջո համաշխարհային կոնֆլիկտում խառնված են բոլոր կողմերը, անկախ նրանից, թե որքանով են ակտիվ, որքանով են պասիվ բացահայտ գործողություններում, բայց որ հաստատ քնած չեն և կփորձեն նույն ՌԴ-ի համար խնդիրներ հարուցելու համար երկրորդ ճակատ բացել, դա փաստ է։

Հաշվի առնելով  թուրքական դիվանագիտությունը, որը բազմադարյա փորձ ունի, պետք է հասկանանք՝ թուրքերը միշտ նժարի ծանր կողմն են նետվում։

Երեկ թուրքերը մերժեցին ամերիկյան կողմի այն մոտեցումը, ըստ որի, պետք է C-400-ները տրվեին Ուկրաինային, որովհետև հասկանում են, որ դրանից հետո Ռուսաստանի հետ արդեն թշնամական հարաբերություն կարող էր ձևավորվել։

Այդ ճկունությունը նրանք այս պահին  ունեն։ Դրանից ենթադրում եմ, որ մոտակա ժամանակներում, առաջիկա օրերի ընթացքում չի կարող լինել ռազմական լայնամասշտաբ գործողություն, բայց էլի եմ ասում, մենք չպետք է դրանով հանգիստ լինենք»,-ասաց նա։

Ըստ նրա, մեր առաջնային անելիքը մեր բանակի կազմակերպումն ու վերազինումն է, որովհետև այն սահմանները, որոնք մենք այսօր ունենք, այնտեղ, որտեղ այսօր թուրքն ու ադբեջանցին են մտել բարենպաստ է․ «Նույն Հայաստանի տարածքում բավականին հարմար տեղավորվել են, մեր լեռներում, այսպես ասած, ոչ պիտանի սարերում տեղավորվել են։

Սյունիքի ուղղությամբ, եթե նայենք, նրանք երկու ամենանեղ կողմերում էլ դիրքավորվել են և՛ Նախիջևանի, և՛ Սիսիանի կողմից, որն ամենակարճ ճամապարհն է, և եթե լայնամասշտաբ գործողություններ լինեն, ապա կփորձեն արագ ձևով Հայաստանի հարավն անջատել։

Դրա համար մենք պետք է ամեն սցենարի պատրաստ լինենք։

Նույնն էլ Արցախում, տեսեք Արցախում ինչքան անբարենպաստ տեղանքներում ենք մենք հայտնվել, հետևաբար անգամ Հայաստանի կողմից ցանկության դեպքում՝ Արցախին լուրջ ռազմական աջակցություն ցույց տալը բավականին դժվարությունների է հանդիպելու։

Հետագա հաջողությունը պայմանավորված է զուտ այսօրվա մեր րոպե առաջ ավելի արդիական զինամիջոցներով բանակը զինելը, կազմակերպելու և միասնական հասկանալու, որ մենք ունենք գոյաբանական խնդիր»,-եզրափակեց Արթուր Եղիազարյանը։

Поделиться
Класс
Send
lav-lur_9DGMa.jpg

ԼԱՎ ԼՈՒՐ՝ երեխային մանկապարտեզ տանող ծնողների համար

levon-azayan_vW6Sk.jpg

Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան

rublin-tankacav-1_wQp8O.jpg

Ռուբլին թանկացավ․ Նոր փոխարժեքներ սահմանվեց

stepany-mahacav-1_sAALD.jpg

20-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

arexcvacayin-depq_Hph0s.jpg

Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Վանաձորում

13-amya-axjik_ouGxS.jpg

13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել 74 և 66 տարեկան տղամարդիկ․ Ովքեր են նրանք․ Մանրամասներ

inqntir-e-korcanvel_rkux-.jpg

Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

brnutyun__lvOp.jpg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել. բժիշկները պայքարում են կյանքի համար

1-or-jranjatum_WJ3UL.jpg

Տեղեկացեք․ 1 օր ջուր չի լինելու

exanaky-hayastanwum_IK2jr.jpg

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

goxutyun_U1lp7.jpg

Նոր մանրամասներ 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործից

ahazang-lunapark_oP5h6.jpg

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Մանրամասները