Որքան է կազմում Սերժ Սարգսյանի ունեցվածքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որքան է կազմում Սերժ Սարգսյանի ունեցվածքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական Ipress 2021-03-20 20:49:00 1479
nkko_zqND3.jpg

iPress.am-Որքան է կազմում Սերժ Սարգսյանի ունեցվածքը

Armlur.am-ը գրում է․ Մարտի 19-ին հրապարակված որոշմամբ Սերժ Սարգսյանին պատկանող գույքը կմնա կալանքի տակ: Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Հատուկ քննչական ծառայությունը դեռ 2019-ին է կալանք դրել Սերժ Սարգսյանի և այս գործով անցնող ևս 4 մեղադրյալների անձնական գույքի վրա։ Ըստ պաշտոնական վարկածի, նրանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489 միլիոն 160 հազար դրամ։ Հենց այդքան էլ կազմում է կալանքի տակ առնված գույքի ընդհանուր արժեքը։

Իսկ ինչ ունեցվածք ունի նախկին նախագահը՝ ըստ պաշտոնական վարկածի:  Սերժ Սարգսյանը 2018 թվականի մայիսի 2-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը դադարեցնելուց հետո իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Սարգսյանը հայտարարագրել է բնակարան` բազմաբնակարան շենքում: Որպես շարժական գույք Սերժ Սարգսյանը հայտարարագրել է «MITSUBISHI MONTERO-SPORT 3.5 I» մոդելի ավտոմեքենա:

Սերժ սարգսյան

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սարգսյանը ունեցել է 107 միլիոն 998 հազար 657 դրամի հանձնած փոխառություններ, 8 միլիոն դրամը գերազանցող գույք` 3 տեսակի, հնաոճ իրեր, կտավների հավաքածու և ժամանակակից նկարիչների կտավներ:

Սերժ Սարգսյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 25 միլիոն 200 հազար դրամ:

2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը դադարեցնելու օրը Սերժ Սարգսյանի եկամուտները կազմել են 19 միլիոն 871 հազար 282 դրամ, որից 3 միլիոն 712 հազար 194 դրամը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից, 15 միլիոն 470 հազար 10 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 689 հազար 78 դրամը գոյացել է մեկ այլ աշխատավարձից:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը