ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոնք են Դելտա շտամի ախտանշանները երեխաների շրջանում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոնք են Դելտա շտամի ախտանշանները երեխաների շրջանում

Հասարակական Ipress 2021-11-20 21:42:00 1713
delta-shtam_melMx.png

Դելտա շտամի ի հայտ գալուց հետո ամեն 5-րդ երեխայի մոտ նկատվում է աղեստամոքսային տրակտի ախտահարում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը։

Նրա խոսքով, նախորդ տարվա ընթացքում 2 տոկոս երեխաների մոտ նկատվել են աղեստամոքսային ախտահարման բացառիկ դեպքեր։ Բայց դելտա-շտամի ի հայտ գալուց հետո այս ցուցանիշն աճել է՝ հասնելով 20 տոկոսի։ Այսինքն ամեն 5-րդ երեխայի մոտ ախտորոշվել է աղեստամոքսային տրակտի ախտահարում։ Հմաճարակաբանն առաջարկել է երեխաների մոտ աղեստամոքսային տրակտի ախտահարումը առանձնացնել որպես Covid-19-ի ձեւ։

Մասնագետը կարեւոր է համարել նաեւ, որ աղեստամոքսային տրակտի ժամանակ առաջանում է չափավոր տենդ, մկանային ցավեր, անտարբերություն, գլխացավեր, սրտխառնոց եւ փսխում, փորի ցավերը գերակշռում են։ Իսկ փորլուծությունը տեւում է չորս օր։

Ի դեպ, հիշեցնենք, որ այս տարվա ամռան ամիսներին, երբ հայաստանցի մասնագետները բարձրաձայնում էին երեխաների վարակման դեպքերի ավելացման մասին, առողջապահության նախարարությունը չէր խոսում երեխաների կորոնավարակի դելտա շտամով հոսպիտալացման մասին։

Օրինակ, օգոստոսից սկսած արդեն 600 երեխայի մոտ հայտնաբերվել էր կորոնավարակ՝ դելտա շտամով, եղել են դեպքեր երբ մանկահասակ երեխաները հոսպիտալացվել են արդեն թոքաբորբով, մինչ 30 % թոքերի ախտահարվածությամբ:

Ըստ հայաստանցի մասնագետների՝ դելտա շտամը երեխաների մոտ հանդիպող ախտանշաններն առավելապես ոչ թե շնչառական են, այլ ստոմոքս-աղիքային համակարգն է ախտահարվում։ Իսկ «դելտա» շտամը երեխաների մոտ հաճախ դրսևորվում է լուծի, փսխումների ու ջերմության բարձրացման ախտանշաններով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը