Ո՞րն է նոր փաստաթղթի ամենակարևոր դրույթը. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

Ո՞րն է նոր փաստաթղթի ամենակարևոր դրույթը. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

Քաղաքական Ipress 2021-05-20 20:10:00 996
jjn_m9Xcl.jpg

iPress.am- Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է' չկա և չի կարող լինել նոր ստորագրվելիք փաստաթղթի ոչ մի գաղտնի հավելված։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե որն է նոր ստորագրվելիք փաստաթղթի ամենակարևոր դրույթը։

Նշենք, որ Փաշինյանն այս պահին ԱԺ–ում է և մասնակցում է ԱԺ արտահերթ նիստին։    

Դա միակ փաստաթուղթն է, որը գտնվում է աշխատանքային քննարկման մեջ. Նիկոլ Փաշինյան «Այդ փաստաթղթում ամենակարևոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունները լուծում են ոչ թե զորքերի փոխադարձ շարժով, այլ դիվանագիտական և քաղաքական ճանապարհներով։ Արդյոք սա նոր գաղափար է՝ ոչ, քանի որ ես այդ մասին հայտարարել եմ դեռ մայիսի 17-ին' ԱԽ նիստի ժամանակ»,–նշեց Փաշինյանը։  

Վարչապետի պաշտոնակատարն ասաց' հարցն այն է, որ Ադրբեջանն ասում է, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է ունենա երկկողմ ֆորմատով, սակայն հայկական կողմն էլ ասել է, որ դա պետք է լինի եռակողմ մակարդակով, քանի որ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ ՀՀ–ն չունի։  

Նրա խոսքով' հայկական կողմն արձանագրել է, որ հանձնաժողովների ձևավորումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԶՈւ–ն կլքի մեր երկրի տարածքը, կամ էլ այդ փասատաթղթի մեջ կարձանագրվի դրույթ, որ ինչ–որ ժամկետում' 3-4 օրում պետք է զորքերի հետքաշման գործընթացը տեղի ունենա։  

Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտադրում է առանց նախապայմանի ազատ արձակել հայ գերիներին   Փաշինյանը վստահեցնում է' չկա և չի կարող լինել ոչ մի գաղտնի հավելված։ Նա նշեց' փաստաթղթի վերևի հատվածում գրված է «Հավելված», քանի որ դա կամ վրիպակ է' պետք է գրված լիներ «Նախագիծ», կամ էլ դա առաջարկ է' այն դիտարկել որպես նոյեմբերի 9-ի հայտարարության հավելված։
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը