Եկատերինբուրգում տղամարդը մեկ տարի ապրել է մոր դիակի հետ: Կնոջ որոնումները նախաձեռնել են հարևանները, որոնք երկար ժամանակ նրանից լուր չեն ունեցել:
Երբ իրավապահները ներխուժել են կնոջ բնակարան, այնտեղ գտել են 1935 թվականին ծնված կնոջ մումիֆիկացված դին:
Պարզվել է, որ նրա հետ նույն բնակարանում ապրել է 1985 թվականին ծնված որդին, ով հաշվառված է եղել հիվանդանոցում, չի խոսել ու չի զգացել հոտեր:
Այժմ իրականացվում են դիակի դատաբժշկական զննություններ, որոնք կպարզեն կնոջ մահվան պատճառը: