«Այն, որ թշնամին Արցախի վրա հարձակվեց սեպտեմբերի վերջին, պատահական չէր». Նաիրի Հոխիկյան

«Այն, որ թշնամին Արցախի վրա հարձակվեց սեպտեմբերի վերջին, պատահական չէր». Նաիրի Հոխիկյան

Հասարակական Ipress 2020-10-25 14:25:00 8163
bbbv_3WWOn.jpg

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքական սիմվոլիզմի և հոկտեմբերի 30-ի նպատակի մասին. այն, որ թշնամին Արցախի վրա հարձակվեց հենց 2020թ. սեպտեմբերի վերջին, ամենևին էլ պատահական չէր: Թուրքիան ներսից ճանաչող և նրա պատմական ռազմաքաղաքական միտքն ուսումնասիրած յուրաքանչյուր մարդ գիտի, որ թուրքերը դեռևս սելջուկյան ժամանակներից հատուկ տեղ են տալիս խորհրդանիշներին՝ սիմվոլիզմին:

Ճիշտ 100 տարի առաջ՝ 1920թ. սեպտեմբերի վերջին թուրքական զորքը հարձակվեց Հայաստանի վրա: Սեպտեմբերի 27-ին թուրքերը հարձակվեցին Արդահանի նահանգի վրա:

2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքը հարձակվեց Հայաստանի վրա (Արցախը Հայաստան է):

1920թ. հոկտեմբերի վերջին թուրքական զորքը հասավ Կարս: Այն ժամանակվա քարոզչական տեխնոլոգիաներով փորձեցին հայկական զորքի և բնակչության մեջ խուճապ տարածել՝ նկարագրելով, թե ինչպես են իրենք դաժանաբար ոչնչացնում հայ ռազմագերիներին՝ միաժամանակ խոստանալով Կարսը գրավելու դեպքում հարգել հայերի բոլոր իրավունքները։ Ժամանակի լավագույն զենքով զինված հայկական զորքն այնքան ենթարկվեց թշնամու ազդեցության և հուսալքվեց, որ 1920թ․ հոկտեմբերի 30-ին հանձնեց Կարսը։

1920թ․ հոկտեմբերի 30-ը Թուրքիայի պատմության մեջ շրջադարձային եղավ նրանով, որ ընկավ Հայաստանի ամենակարևոր ճակատը և ավելի արագացրեց հայկական պետականության ոչնչացումը՝ թուրքերի շարքերում վառելով ոգևորության նոր կրակ։

Հասկանում եմ, որ խորհրդապաշտությանը՝ սիմվոլիզմին, առանձնապես լրջորեն պետք չի վերաբերվել, բայց եթե խոսում ենք Թուրքիայի մասին, ապա դա նրանց համար առաջնային տեղ ունի։ Թուրքական քաղաքականության մեջ սիմվոլները հատուկ նշանակություն ունեն, նրանք դրանց մեջ են տեսնում իրենց հետագա գործունեության կոդերը և կառուցում ապագայի գործողությունները։

Չմոռանանք 2020թ․ օգոստոսի 25-ին Մանազկերտի ճակատամարտի 949-ամյակի առիթով Էրդողանի հնչեցրած մտքերն իրենց անցյալի և սելջուկներին հավատարիմ մնալու ապագա քայլերի մասին։ Թվեր և սիմվոլներ։

2020թ․ հոկտեմբերի 30-ը մոտենում է։ Թուրքիան Ադրբեջանի միջոցով նոր ուժեր է նետում ռազմի դաշտ, փորձում հասնել Բերձոր՝ փակելու ՀՀ-ից դեպի Արցախ տանող արյունատար անոթը։ Ալիևը խոստանում է նստել բանակցային սեղանի շուրջ և անգամ խոսել Արցախի հետագա կարգավիճակի մասին։ Իր սիմվոլիզմին հավատարիմ՝ թշնամին ձգտելու է հոկտեմբերի 30-ին՝ Կարսի անկումից 100 տարի անց, կրկին շրջադարձային քայլ անել ու վառել իրենց ոգևորության կրակը։

Չկորցնենք զգոնությունը այս պահի մեր հաջողությունից,

Չհետևենք թշնամու քարոզչական տեսանյութերին,

Չտարածենք բացահայտումներ մեր զորքի մասին,

Շարունակենք կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը և վերջնական մարենք թշնամու ոգևորության կրակը»։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն