Որ դեպքում դպրոցները կարող են անցնել հեռավար ուսուցման

Որ դեպքում դպրոցները կարող են անցնել հեռավար ուսուցման

Կրթություն Ipress 2022-01-30 19:00:00 579
heravar-usucum_V_xPk.jpg

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե փետրվարի 7-ից դպրոցները, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար կրթության, չի համապատասխանում իրականությանը։

«Հեռավար կրթության անցնելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի նոր հրաման գոյություն չունի․ տարածվող փաստաթութղը անհեթեթություն է։

Մեր համաքաղաքացիներին խնդրում և հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին, որը մշտապես զետեղվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում՝ escs.am, ինչպես նաև սոցիալական հարթակների պաշտոնական էջերում»,- հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ, գործող կարգավորումներով, ուսումնական հաստատությունը կարող է անցնել հեռավար ուսուցման՝ հիմք ընդունելով համաճարակային իրավիճակը։ «Այսինքն՝ եթե կան ուսումնական հաստատություններ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա նրանք ժամանակավոր՝ 14 օրով անցնում են հեռավար կրթության՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով նախարարությանը։ Համաճարակային իրավիճակի բարելավումից հետո ուսումնական հաստատությունները նորից անցում են կատարում առկա ուսուցման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը