Ոչ մեկը չի կարող մեզ խանգարել. Փաշինյան

Ոչ մեկը չի կարող մեզ խանգարել. Փաշինյան

Քաղաքական Ipress 2021-10-07 22:39:00 1257
pashinyan_Tk5rL.jpg

Կառավարության նիստի օրակարգային առաջին հարցով պետական բյուջեից լրացուցիչ 2 մլրդ 365 մլն դրամ է  հատկացվել Առողջապահության նախարարությանը՝ հանրապետությունում կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման ու բուժման անհրաժեշտ ծախսեր կատարելու համար: Առողջապահության նախարարը նկատել է, որ եթե պատվաստման գործընթացը բավարար լիներ՝ լրացուցիչ գումարի անհրաժշտություն չէր լինի:

Անահիտ Ավանեսյանն ասել է,  որ այս պահին ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176 հոգին են, ովքեր, պատվաստված լինելով, բուժման կարիք ունեն:

Նախարարի խոսքով՝ դեռ կան որոշ անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղված ու անընդհատ խաթարում են  ինֆորմացիոն դաշտն ու քաղաքացիներին շփոթության մեջ գցում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այդ մենը «մարգինալ ուժերն» են անում:

«Ինչու եք բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում։ Կա հստակ պետության պարտավորություն՝ վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ: Ես Առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին», – ասել է Փաշինյանը:

Նա նշել է, թե նախարարության առաջ խնդիր է դնում՝ իրեն չասեն, թե ով է խանգարում, ով չի խանգարում:

«Գնացե՛ք, լուծե՛ք, ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել։ Խնդիր եմ դրել, գնացե՛ք, լուծե,ք, վատ է, շատ վատ է պատվաստման թվերը ու որևէ ուրիշ մեկից չբողոքեք: Վերաբերում է դահլիճում նստած բոլորին, որ գալիս ասում եք՝ թե էսինչ աշխատողը վախենում է պատվաստվելուց։ Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Հերիք է նստենք բողոքենք, էլ տենց բաներ չլսեմ: Գնացե՛ք ու խնդիրները լուծե՛ք», – ասել է Փաշինյանը:

«Ձերբակալե՛ք, կալանավորե՛ք։ Էդ բժիշկները, ովքեր օգտվում են առիթից՝ չպատվաստելու մարդկանց ու պատվաստանյութը փչացնելու համար, շատ խսիտ միջոցներ է պետք ձեռնարկել», -ասել է վարչապետը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը