«Այս վիրուսին ծնկի բերելու մի ճանապարհ կա». Դավիթ Սանասարյան

«Այս վիրուսին ծնկի բերելու մի ճանապարհ կա». Դավիթ Սանասարյան

Քաղաքական Ipress 2020-03-12 11:40:00 6138
davitsanasaryanpapersthumb_12Tdn.jpg

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը գրել է. «Քանի որ այս վիրուսը լիբերալ միջավայր է սիրում, ապա ծնկի բերելու մի ճանապարհ կա. պետք է դրսևորել ավտորիտար միջոցներ. փակել, սահմանափակել, արգելել, ընդհատել, հետաձգել, ինչպես անում են հաջողված փորձ ունեցող երկրները, այլապես հետո գլխներիս ենք տալու։

Համաճարակի վտանգից զատ մենք մի այլ խնդիր էլ ունենք, որը պետք է բոլորով հաղթահարենք. մենք պետք է սովորենք ճգնաժամային իրավիճակներում համապատասխան կարգուկանոնի պայմաններում ապրելուն։ Նման իրավիճակներում կազմակերպվածության փոխարեն ծաղրելն ու մեծախոսելը վատ բանի մասին են խոսում։

Մենք սովոր ենք դանակը ոսկորին հասնելուց հետո ուշքի գալու հազարամյա ապրելակերպին, մեզ կորոնավիրուսները մինչև չսպանեն, մենք չենք համախմբվի հանուն հաղթահարման։

Եթե այլ երկրներն իրենց կարող են թույլ տալ որոշ ճոխություններ, ապա մենք պետք է ինչ գնով էլ լինի մի քայլ շուտ կանխարգելենք համաճարակի մեր տներ մտնելը։

Հետևե՛ք համաշխարհային կանոններին, առողջ եղեք»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը