Վիրավորական է ու արարողակարգային կոպիտ խախտում

Վիրավորական է ու արարողակարգային կոպիտ խախտում

Հասարակական Ipress 2020-04-24 19:24:00 2991
vaas_gcTTr.jpg

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հնարավորություն չի ունեցել այսօր այցելել Ծիծեռնակաբերդ, ստիպված մեկնել է Վանաձոր, որտեղ Հայոց ցեղասպանության խաչքարի մոտ ծաղիկներ է խոնարհել։

 «Հրապարակի» հետ զրույցում Էդմոն Մարուքյանը դիտարկմանը, թե խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանանական ընդդիմությանը, փաստորեն պետական արարողակագից դուրս են դնում,  մանրամասնեց․

«Ես Արարատ Միրզոյանին առաջարկել էի, որ գնանք ԱԺ խորհրդի կազմով, մոտ 10 մարդ, որի մեջ կան նաև խորհրդարանական ընդդիմադիր ուժերի առաջնորդներ, նա ասաց, որ գնալու են միայն  ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը։ Այդպես է որոշվել։ Հիմա տեսնում ենք, որ մարզպետներ են գնում, Երևանի քաղաքապետ։ Ես կարծում եմ՝ սա արարողակարգային մեծ սխալ է և մյուս կողմից, վիրավորական քայլ պետական իշխանության կողմից։ Այսինքն՝ իրենք պատկերացնում են, որ միայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների համար միայն բաց պետք է լինի հուշահամալիրը։ Ինչու, որովհետև միայն իրենք են գնալու հնարավորություն ստացել»։ 

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ նման հնարավորություն պետք է ստանային նաև Դաշնակցությունն ու արտախորհրդարականան ուժերը՝  երկուական հոգով ներկա լինելու Ծիծեռնակաբերդում։
Մարուքյանը որպես ամփոփում ասաց՝ սա գեղեցիկ չէ։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա խմբակցությունը հարգանքի տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տվել է երեկ՝ Գագիկ Ծառուկյանի կողմից Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Նուբարաշեն համայնքում կառուցված Սուրբ նահատակաց եկեղեցում անելով մոմավառություն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը