Կապել են վերքերը, որ արնաքամ չլինի, ու դաժանորեն ծեծել են․ ադրբեջանական գերության մասին պատմում է հայ նախկին ռազմագերին

Կապել են վերքերը, որ արնաքամ չլինի, ու դաժանորեն ծեծել են․ ադրբեջանական գերության մասին պատմում է հայ նախկին ռազմագերին

Հասարակական Ipress 2021-04-28 23:25:00 900
mnn_yvALk.jpg

iPress.amՀայ զինվորները VICE պարբերականի հետ զրույցում պատմել են Լեռնային Ղարաբաղի պատերազմում ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված բռնություների մասին։ Ռազմագերիներից շատերը, որոնք վերադարձել են Հայաստան, պատմում են, որ գերության ժամանակ նրանց սնունդ եւ դեղամիջոցներ են տվել, բայց նաեւ կտտանքների եւ խոշտանգումների են ենթարկել։

Տասնիննամյա Դավիթը պատմում է, որ գերի է ընկել գյուղի մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո, Ֆիզուլիի շրջանում ճանապարհի մոտ։ Բոլոր զինվորները նրա ստորաբաժանումում կամ սպանվել են մարտում, կամ մահացել ծարավից, մնալով մի քանի օր առանց ջրի եւ սնունդի։

Դավիթը մնացել է մենակ մի հայ կամավորի հետ, ով հայտարարել է, որ ավելի շուտ կմեռնի, քան գերի կընկնի ադրբեջանցիների մոտ։ Երբ թշնամու զինվորները մոտեցել են, կամավորը ինքն իրեն կրակել է գլխից եւ մահացել։ Ադրբեջանցիները նախ Դավիթին ջուր են տվել ու կապել վերքերը, որ արնաքամ չլինի, հետո արդեն կապել են ձեռքերը եւ դաժանորեն ծեծել։

Այնուհետեւ տեղափոխել են Բաքու հիվանդանոց, որտեղ բժիշկները վիրակապել են վերքերը եւ հաց ու ջուր տվել։ «Այնտեղ ինձ պահեցին չորս կամ հինգ օր, հետո տեղափոխեցին քննչական բաժանմունք»։ Հարցաքննությունների սենյակում ստիպել են ցուցմունք տալ, որ հայ զինվորականները հույսը դրել են վարձկանների վրա, այդ թվում նաեւ քուրդ վարձկանների, որոնք իբրեւ թե կռվում են ադրբեջանցիների դեմ։

Ստիպողաբար գրված ցուցմունքը հետագայում հրապարակվել է համացանցում։ Նրանք սպառնացել են Դավթին, որ կսպանեն, եթե չանի այն, ինչ ասում են։ Հարցաքննությունների սենյակում եղել են էլեկտրաշոկերներ եւ մահակներ։ Դավիթն ունեցել է վատ տեսողություն։ Ադրբեջանցիները վերցրել են նրա ակնոցն ու ջարդել։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Կարմիր Խաչը նրան նոր ակնոց է բերել, դրանք էլ են ջարդել։ 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն