iPress.am-ի տեղեկություններով Հայաստան վերադարձող գերիների մեջ է նաև տեսանյութերից հայտնի Էրիկը:
Արդեն տևական ժամանակ է Էրեբունի օդանավակայանում տասնյակ քաղաքացիներ են հավաքվել և սպասում են Բաքվից Հայաստան վերադարձող հերթական գերիների խմբին:
Գերիների հարազատները հավաքվել են Էրեբունի օդանավակայանի տարածքում, սպասում են իրենց զավակների ժամանմանը:
Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց, որ Բաքուն՝ ռուսական կողմի միջնորդությամբ, Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու: Օդանավակայանի տարածքն այս պահին մարդաշատ է, քանի որ վերադարձող գերիների անունները նախապես չի հրապարակվել: