ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք հայերի և ադրբեջանցիների միջև

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք հայերի և ադրբեջանցիների միջև

Միջազգային Ipress 2021-03-06 20:51:00 6447
nfg_EB8Yt.jpg

iPress.amՀամացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես ՌԴ Տոմսկ քաղաքի բար-սրճարաններից մեկում մի խումբ ադրբեջանցիներ հարձակվում ու ծեծի են ենթարկում հայերին։

Տեսանյութ տարածողներից շատերը չեն գրում, որ հարձակումը կատարվել է հայերի նկատմամբ, միայն գրում են, որ ադրբեջանցիները ծեծկռտուք են սարքել բարում ու ծեծել հաճախորդներին։ Այդ ամենը վրդովվեցրել է ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկված հայ տղաներից մեկի քրոջը՝ Տիգրանուհի Մելքոնյանին։

Ըստ նրա՝ ադրբեջանցիներն իմացել են, որ բարի այցելուները հայեր են, դրա համար էլ հարձակվել են նրանց վրա։ 168.am-ի հետ զրույցում Տիգրանուհի Մելքոնյանը պատմեց, որ եղբայրները գնացել են բար՝ ընկերներից մեկի ծննդյան օրը նշելու։

«Երբ եղբայրներս արդեն նստած են լինում, ադրբեջանցիները պահանջում են, որ նրանք դուրս գան բարից, գնան, եղբայրս հարցնում է, թե ինչո՞ւ են իրենց դուրս հանում, դրանից հետո էլ սկսվում է ծեծկռտուքը։ Տեսանյութում պարզ երևում է, որ առաջինն ադրբեջանցին է հարձակվում եղբորս վրա, մի քանի հոգով հարձակվում են մեկ հոգու վրա։ Հորաքրոջս տղայի ծնոտը այդ ծեծի հետևանքով վիրահատել են։

Հիվանդանոցում վիրահատության ժամանակ ոստիկանությունը եկել է, ու պարզվել են ծեծկռտուքի հանգամանքները։ Հարազատ եղբորս այտոսկրն է կոտրվել»,- նշեց Տ. Մելքոնյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանցիները հետո եկել ու հայերից ներողություն են խնդրել, այս պահին նրանցից մեկը ձերբակալված է։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը