Էս խոսքերը Վազգեն Սարգսյանը գրել է իր սպանվելուց մի քանի օր առաջ. անպայման կարդացեք, հենց այսօրվա համար է գրել

Էս խոսքերը Վազգեն Սարգսյանը գրել է իր սպանվելուց մի քանի օր առաջ. անպայման կարդացեք, հենց այսօրվա համար է գրել

Հասարակական Ipress 2021-05-07 11:35:00 4587
vazgen_3I_8T.jpg

iPress.am- Իր «Պատմության սկիզբն ու շարունակությունը» հոդվածը Վազգեն Սարգսյանը գրել է 1999 թվականի հոկտեմբերին` սպանվելուց առավելագույնը 27 օր առաջ։ Շատ կարճ է, անպայման կարդացեք։

«…Եվ նրանց ոտ­նա­հետ­քե­րով սկսվում է պատ­մութ­յու­նը:

Այս նա­խա­դա­սութ­յու­նը հա­զար ան­գամ հա­զար մար­դու մա­սին հա­զար տա­րում կա­րող էր գրվել: Այս նա­խա­դա­սութ­յան տեր կա­րող էին լի­նել ոչ միայն ան­հատ­նե­րը: Այս նա­խա­դա­սութ­յա­նը թի­կունք էր պետք՝ ժո­ղո­վուրդ էր պետք, որ պատ­մութ­յա­նը տեր է ու այդ պատ­մութ­յան տակ այլևս չի ճկռե­լու, ճկվե­լու ու ճոճ­վե­լու: Այս նա­խա­դա­սութ­յու­նը չի գրվել նաև այլ պատ­ճա­ռով՝ գրող չի եղել: ­Գի­տակ­ցութ­յուն չի ե­ղել, որ պատ­մութ­յու­նը պի­տի ի­մաս­տա­վոր­վի, որ պատ­մութ­յան դի­մաց ու պատ­մութ­յան հա­մար կա պա­տաս­խա­նատ­վութ­յուն, որ պատ­մութ­յու­նը քո, իմ, նրա կյան­քի շա­րադ­րան­քը չէ: ­

Գի­տակ­ցութ­յուն չի ե­ղել, որ պատ­մութ­յունն ու­նե­նում է ոտ­նա­հետ­քեր: Ու մենք հե­ռա­ցել ենք մեզ­նից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կեր­պա­րից, մեզ հագց­րել են ի­րենց կեր­պա­րը, որ ապ­րենք ի­րենց հա­ճո ու հար­մար կյան­քով: Ե­ղել է: Եվ ե­ղել է, որ մեր ձեռ­քով բա­ցել ենք մեր ա­նա­ռիկ ամ­րոց­նե­րի դար­պաս­նե­րը ու մեր սի­րե­լի թշնա­մուն ա­սել ենք՝ ա­րի, քոնն է, ա­րի ու կեր մեզ, մեր բա­րի­քը, վա­ռիր մեր տու­նը, մենք քեզ ար­ժա­նի ենք: ­Թե ինչ-որ խե­լառ էլ հան­կարծ ո­րո­շել է դի­մադ­րել, մեր ձեռ­քով հերն ա­նի­ծել ենք:

Ու հի­մա՝ ­Մեղ­րին: Աշ­խար­հագ­րա­կան տա­րածք չէ ­Մեղ­րին, հայ­րե­նի­քի մի բուռ հող չէ: ­Մեղ­րին քո տան դուռն է, հայ: ­Մեղ­րին քո հա­ցի մա­յան է: Եվ երբ դու ­Մեղ­րին տա­լիս ես օ­տա­րին, քո տան դու­ռը փա­կում ես քո վրա: Չ­գի­տեմ՝ ներ­սից, չգի­տեմ՝ դրսից, ու բա­նա­լին կա­խում ես կրծքիցդ: ­Քա­նի բա­նա­լի կար կախ­ված 1915 թվից: ­Քա­նի­սը կո­րավ: ­Քա­նի­սը մնաց: Իսկ դռնե­րը՝ բաց… ­Տա­նը հայ չկա: ­Թուրք-մուրք չգի­տեմ, պա­տե­րազմ-մա­տե­րազմ չգի­տեմ՝ հա­մաշ­խար­հա­յին-մա­մաշ­խար­հա­յին՝ ար­դա­րա­ցում հնա­րե­ցինք, թի­կուն­քում պահ­վե­ցինք, որ չխոս­տո­վա­նենք՝ 1915 թ. ա­ռաջ ու հե­տո ու հի­մա տեր չէինք, չե­ղանք, տեր չենք դառ­նում մեր տա­նը: ­Մենք վա­խե­նում ենք մեր ու­ժից: ­Մեզ վար­ժեց­րել են ու­րի­շի ու­ժին: ­Մենք ըն­տիր-ըն­տիր հպա­տակ ենք, մենք խե­լոք-խե­լոք կա­տա­րող ենք, մենք հայտ­նա­գոր­ծութ­յուն ենք ու­րի­շի ձեռ­քի տակ: ­Հայ մարդ, հի­մա ու­րի­շը դու ես: ­Քո ու­րի­շը դու ես: Ու ո­չինչ, որ սկզբից, հին սո­վո­րույ­թի, վա­խի, անվս­տա­հութ­յան, չգի­տեմ էլ ին­չի պատ­ճա­ռով դու քո մեջ քեզ թշնա­մի ես ո­րո­նում, գտնում ու ու­րա­խա­նում, որ մե­ղա­վոր կա: Ո­չինչ, բայց թող դա ա­րագ անց­նի: ­Դու դրան մի՛ հա­վա­տա. դու ճա­նա­պարհ ու­նես, դու տուն ու­նես, դու որ­դի ու­նես: ­Մի՛ հա­վա­տա, թե քո թշնա­մին քեզ­նից ու­ժեղ է: Թշ­նա­մուդ ու­ժե­ղաց­նո­ղը քո վախն է, քո ցավն է, քո հի­մա­րութ­յունն է:

Ու հի­մա՝ ­Մեղ­րին: Ա­սել, ա­սում եմ՝ ­Մեղ­րին ա­վե­լի կար­ևոր է, քան ցան­կա­ցած տա­րածք՝ նույ­նիսկ ­Ղա­րա­բա­ղը: ­Մեղ­րին իր քար ու քռա­յով այս եր­կի­րը դարձ­նում է աշ­խար­հի հզոր­նե­րին իր դու­ռը բե­րող: Եվ այ­սօր տալ ­Մեղ­րին, թե­կուզ դի­մա­ցը ծո­վի ճա­նա­պարհ ստա­նալ՝ սուտ է: ­Մեծ, հա­մաշ­խար­հա­յին սուտ: ­Նախ՝ չեն տա, հա­զար ու մի ձև ­կա չտա­լու: ­Ղա­րա­բա­ղը ա­պա­ցույց, որ հո­ղը գրի­չով չեն վերց­նում: ­Չեն տա: Ե­թե տան, ա­վե­լի վատ: Ո­րով­հետև ի­րենք շատ են, ի­րենք այ­սօր մեզ­նից ու­ժեղ են: Տ­վե­ցին, գա­լու են ու մեզ ու­տեն: Ի­րենց թվով: Ի­րենց տնտե­սութ­յամբ: Ի­րենց փո­ղով: Ի­րենց խել­քով: Ի­րենց շա­հով:

Ես չեմ վա­խե­նում: Ես ոչ մե­կից չեմ վա­խե­նում:

Ես զգու­շաց­նում եմ՝ պատ­մութ­յու­նը նաև ա­վարտ­վում է ոտ­նա­հետ­քե­րով: ­Մեր ոտ­նա­հետ­քե­րով մեր պատ­մութ­յու­նը չպի­տի ա­վարտ­վի: Ե­թե տաք ­Մեղ­րին, ձեր ար­յա­նը խառ­նում եք այն բեն­զի­նը, ո­րը չի թու­նա­վո­րե­լու, պայ­թեց­նե­լու ձեր գան­գը: Ես զգու­շաց­նում եմ՝ ­Մեղ­րին մի օր պայ­թե­լու է հենց Եր­ևա­նի կենտ­րո­նում:

Եվ նրանց ոտ­նա­հետ­քե­րով պատ­մութ­յու­նը մեռ­նում է:

­Դա­րե­րի մե­ռած պատ­մութ­յու­նը թափ տվեք ձեր հո­գուց, մի՛ մե­ռեք ձեր տան մեջ: ­Ձեր հո­գու մե­ռել­նե­րին թա­ղեք: Էս եր­կի­րը ձե­րը չէ, դուք գա­լիս-անց­նում եք, ձե­րը էս երկ­րի սիր­տը պա­հելն է: ­Սիր­տը: Ես ձեզ չեմ հաս­կա­նում: Ես ձեզ­նից վա­խե­նում եմ, դուք կգնաք ու ձեր զա­վակ­նե­րի վզից կկա­խեք ­Մեղ­րիի ձեր տան բա­նա­լի­նե­րը, լաց կլի­նեք, կե­նաց կխմեք ու կսատ­կեք կա­րո­տից, բայց զենք չեք վերց­նի: Ես ձեզ­նից վա­խե­նում եմ, դուք մե­ռո­նին թույն կխառ­նեք…»

1999 թ. հոկ­տեմ­բեր...

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն