Վազեվազ հասա տուն, տեսա` մեր տան պատի մի մասը քանդվել է. երկրաշարժից տուժած շենքի բնակիչ. Լուսանկարներ

Վազեվազ հասա տուն, տեսա` մեր տան պատի մի մասը քանդվել է. երկրաշարժից տուժած շենքի բնակիչ. Լուսանկարներ

Հասարակական Ipress 2021-02-13 20:25:00 2361
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kh_8OavM.jpg

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Սմբատ Զորավար 40 հասցեում շենքի պատի փլուզման պահին տանը եղել են հայրն ու 14–ամյա դուստրը։

Երկրաշարժի առաջին իսկ ցնցումների պահին տղամարդն արագ կողմնորոշվել ու, աղջկան արագ վերցնելով, տնից դուրս է վազել։

Հայր ու դուստր արդեն բակում են իմացել, որ իրենց հյուրասենյակի պատի մի հատվածը երկրաշարժի հետևանքով քանդվել է։

 

Последствия землетрясения по адресу Смбата Зоравара 40 (13 февраля 2021). Еревaн

Լավ է, որ երկրաշարժի պահին երեխան հյուրասենյակում չէր։ Բարեբախտաբար հասցրեցինք ժամանակին դուրս վազել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մուշեղ անունով ներկայացած տղամարդը։

Последствия землетрясения по адресу Смбата Зоравара 40 (13 февраля 2021). Еревaн

Վնասված առաստաղը

Կինը` Ժասմեն Նազարյանն էլ պատմեց, որ երկրաշարժի պահին եղել է աշխատանքից տուն գալու ճանապարհին ու նույնիսկ չի էլ զգացել ստորգետնյա ցնցումները։ Բայց հիշում է, որ սիրտն ինչ–որ վատ բան էր կանխազգում, անհանգիստ էր։

«Ճանապարհին լսեցի, որ մարդիկ երկրաշարժի մասին են խոսում, իմացա, որ ուժեղ երկրաշարժ է եղել։ Սկսեցի զանգել տուն, բայց կապ չկար։ Վազեվազ հասա տեղ, տեսա` մեր տան պատի մի մասը քանդվել է,– պատմեց կինը,– բայց երբ տեսա, որ աղջիկս ու ամուսինս դրսում են, սիրտս տեղն ընկավ։ Փառք Աստծո, որ ամեն ինչ կարգին է, լուրջ բան չի եղել»։

Ամուսինները պատմեցին, որ այդ բնակարանում վարձով են ապրում։

Последствия землетрясения по адресу Смбата Зоравара 40 (13 февраля 2021). Еревaн

Երկրաշարժից հետո ճաքերը խորացել են

Շենքը 1940-ական թվականներին կառուցված երկհարկանի կառույց է, որտեղ ավելի քան 10 ընտանիք է բնակվում։ Շենքը պաշտոնապես վթարային ճանաչված չէ։ Երկրաշարժի հետևանքով վնասվել է միայն Նազարյանների բնակարանի պատի մի մասը, ըստ ԱԻՆ–ի` փլուզված հատվածը կազմում է շուրջ 2 քմ։

Последствия землетрясения по адресу Смбата Зоравара 40 (13 февраля 2021). Еревaн

Վնասված շենքը

Նշենք, որ ԱԻՆ–ն արդեն հաղորդել է, որ փլուզումների վերաբերյալ ահազանգերից այս պահի դրությամբ հաստատվել են միայն երկուսը` Երևանի Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներից ստացած ահազանգերը։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Այվազովսկու փողոցում փլուզվել են մեկհարկանի շինության պատի 9 քմ և տանիքի 7 քմ հատվածները։ Իսկ Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից փլվել է 2 քմ հատվածը։

 

Մուշեղը

Վնասված շենքըՎնասված շենքը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Поделиться
Класс
Send
img9553_4BwAV.jpeg

Սպասվում է տեղումներ

img0117_uwGXb.jpeg

Տղես սպանվել է «արա» բառի համար, պատասխան են տալու. Էջմիածնեցի 15-ամյա աշակերտի դեպքից նոր մանրամասներ

img0115_wC_ay.jpeg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Այս ադրբեջանցի էկոակտիվիստն ազատ շրջում է Շիրվանզադեի անվան դպրոցի շրջակայքում և նկարահանում Տեսանյութ

img0113_xu6vd.jpeg

Մաշտոցի պողոտայում այսօր վրաերթի ենթարկված երեք հետիոտներից հղի կինը մահացել է

img0110_6OJpU.jpeg

Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների դիերը

img3267_NgjCj.jpeg

Ռուբլին այսօր թանկացավ. ԿԲ

img0107_rXItv.jpeg

Մամ Գերոն քո տղեն էր... Գերասիմ Առաքելյանը երեկ զոհվեց սահմանին

img3186_1iYTD.jpeg

Դպրոցում ծեծված 15-ամյա աշակերտը հիվանդանոցում մահացել է. Մանրամասներ

img6696_s6AmF.jpeg

Սահմանին զոհ ունենք. Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ

img6650_SX4p-.jpeg

Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

img8668_j4Mlg.jpeg

24 ժամով ջուր չի լինի

img6686_mXCZn.jpeg

ԿԱՐԵՎՈՐ. ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել