Այս ընկերություններից վարկ մի վերցրեք․ցանկ

Այս ընկերություններից վարկ մի վերցրեք․ցանկ

Հասարակական Ipress 2020-08-27 15:14:00 1104
2019am978019543652343_AeuuR.jpg

2020 թվականի ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ վերջին 6 ամիսների ընթացքում մի շարք վարկային կազմակերպությունների աշխատակիցների կողմից ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու, սև ցուցակից հանելու, առանց երաշխավորի և առանց գրանցված աշխատող լինելու արագ գումար տրամադրելու պատրվակով և այլ գայթակղիչ հայտարարություններով, վստահությունը չարաշահելու եղանակով և խաբեությամբ քաղաքացիների անունով ապառիկ գնված ապրանքները չտրամադրելու և վարկի գումարները չմարելու կամ քաղաքացու անձնագրային տվյալները և դիմանկարն օգտագործելով առցանց վարկ ձևակերպելու և ստացված գումարների միայն մի մասը քաղաքացուն տրամադրելու կամ ընդհանրապես չտրամադրելու դեպքերի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստվել են շուրջ 6 տասնյակ նյութեր, որոնցով խարդախության և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության առերևույթ դեպքերի' ՀՀ քրեական օրենսգրքի 178 և 181 հոդվածների տարբեր մասերով և կետերով հարուցվել են քրեական գործեր, և այս պահին կատարվում է նախաքննություն:

Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։   Քաղաքացիների կողմից Ոստիկանությանը տրամադրած հաղորդումները հիմնականում վերաբերում են հետևյալ իրավիճակներին․  

Մի շարք անձիք, հանդես գալով որպես վարկային միջնորդներ, քաղաքացիներից պահանջել են անձնական տվյալներ (անձնագիր, ուսանկար և այլն), որից հետո այդ քաղաքացիների անունից առցանց եղանակով դիմել են վարկային կազմակերպություններին կամ բանկերին՝ վարկ ստանալու նպատակով։ Եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել քաղաքացուն տրամադրել օրինակ՝ 1․000․000 դրամ վարկ, խարդախ անձը քաղաքացուն հայտնել է, որ նրան կարող է տրամադրվել օրինակ՝ ընդամենը 500․000 դրամ։ Ստանալով վարկն ամբողջությամբ՝ քաղաքացուն փոխանցվել է միայն գումարի մի մասը կամ ընդհանրապես չի փոխանցվել, սակայն քաղաքացին ստիպված մարել է վարկն ամբողջությամբ։

Որպես վարկային կազմակերպության աշխատակից ներկայացած անձը խաբեությամբ, վարկ տրամադրելու պատրվակով քաղաքացուց վերցրել է նրա անունով ապառիկ եղանակով գնված ապրանքը և չի տրամադրել խոստացված գումարը։Ներկայանալով որպես վարկային միջնորդներ՝ վերջիններս գումար ստանալու նպատակով քաղաքացիներին առաջարկել են գնալ տարբեր խանութներ, որտեղ քաղաքացու անունով ձևակերպել են ապառիկ վաճառք, որոշ դեպքերում վճարել են ապրանքի 30 կամ 50 տոկոսը, որոշ դեպքերում՝ ընդհանրապես չեն վճարել' խոստանալով վճարել մոտ ապագայում' ապառիկ եղանակով գնված իրը պահելով իրենց մոտ։

Ստացվում է, որ քաղաքացին չի ստացել ապառիկ եղանակով իր գնած ապրանքը, սակայն կատարել է վճարումներ դրա համար։   2020 թվականի մարտի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է նմանատիպ գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների անվանումներ, որոնք սոցիալական ցանցերում, գետնանցումներում, Երևան քաղաքի և մարզերի տարբեր վայրերում թղթային և այլ տարբերակներով հայտարարությունների միջոցով ակտիվ գովազդ են տարածում՝ արագ վարկեր տրամադրելու, վարկերի տրամադրման գործընթացին աջակցելու առաջարկներով։ Նշված անձիք չունեն համապատասխան լիցենզիա և չեն համագործակցում որևէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ․

  «Այսպիսով, քաղաքացիներին հորդորում ենք վարկային գործարքներ կատարել միայն վստահելի, ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, անծանոթ անձանց սոցիալական կայքերի միջոցով չտրամադրել անձնագրային տվյալներ, չընդունել վարկային կազմակերպությունների կամ բանկերի անուններից հանդես եկող անծանոթ անձանց գայթակղիչ և կասկածելի առաջարկները' նրանց պատրաստած ծուղակը չընկնելու և ֆինանսական ծանր կացության մեջ չհայտնվելու համար։

Իսկ եթե արդեն տուժել եք նման գործողություններից, անհրաժեշտ է դիմել համապատասխան իրավապահ մարմիններին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն