Վարձատուն կարող է առաջարկել վարձակալին, որ ցանկանում է փոփոխել բնակվարձի չափը, իսկ վարձակալն իրավունք ունի այդ փոփոխությանը չհամաձայնել

Վարձատուն կարող է առաջարկել վարձակալին, որ ցանկանում է փոփոխել բնակվարձի չափը, իսկ վարձակալն իրավունք ունի այդ փոփոխությանը չհամաձայնել

Հասարակական Ipress 2022-03-21 23:30:00 891
artur_w6Z0Q.jpg

ՌԴ քաղաքացիների աննախադեպ հոսքը Հայաստան պատճառ է դարձել, որ վարձով տրվող բնակարանների գները կտրուկ բարձրանան և բացի այդ՝ բնակարանների սեփականատերերը իրենց վարձակալներից պահանջում են կա՛մ ավելի շատ վճարել, կա՛մ լքել բնակարանը, որպեսզի այն ավելի բարձր գնով տրամադրեն ռուսներին: Այս թեմայի մասին orer.am կայքը զրուցել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ։

Հարցին, թե տեղի ունեցողը արդյո՞ք օրինական գործընթաց է` իրավաբանն ասաց. «Քանի որ վարձով տրվող բնակարանների պայմանագրերը մեր երկրում ընդհանրապես նոտարական վավերացմամբ չեն կնքվում, թեպետ, ըստ էության, դա ամենաապահով միջոցն է, դրանք հիմնականում կնքում են գործակալությունների միջոցով, որտեղ ֆիքսում են ինչ-որ ժամկետ, օրինակ՝ 6 ամիս, երբ պայմանագրի ժամկետը լրանում է, որպեսզի պայմանագրի ժամկետը չերկարացնեն, հավելյալ 50%-ները մեկ ամսվա վարձավճարի չափով չվճարեն գործակալությանը, այդ պայմանագիրը, այսպես ասած, լռությամբ շարունակվում է:

Քաղաքացիական օրենսգրքով սահմանվում է, որ եթե պայմանագրի ժամկետն ավարտվել է, բայց վարձակալը շարունակում է այդ գույքը նույն կերպ տիրապետել և օգտագործել, այսինքն՝ կոմունալներ վճարել, այնտեղ բնակվել ու այլն, պայմանագիրն ավտոմատ կերպով, նույն պայմաններով համարվում է վերակնքված:

Այն դեպքում, երբ պայմանագիրը անորոշ ժամկետով համարվում է վերակնքված, բայց վարձատուն ուզում է միակողմանի դադարեցնել վարձակալության պայմանագիրը, Քաղաքացիական օրենսգրքով նա ունի ուղիղ պարտավորություն առնվազն 3 ամիս առաջ տեղեկացնել վարձակալին, որ վերջինս բնակարանն ազատի: Դեպքեր էլ կան, երբ վարձատուն ասում է՝ կա՛մ բնակվարձը բարձրացնում եմ, կա՛մ արագ ազատիր այն, որովհետև այլ մարդու եմ տալիս բնակարանը: Այս դեպքում վարձակալության գինը համարվում է անշարժ գույքի վարձակալության էական պայման, ու այդ էական պայմանը չի կարող փոփոխվել մի կողմի համաձայնությամբ կամ որոշմամբ: Վարձատուն առավելագույն դեպքում կարող է առաջարկել վարձակալին, որ ցանկանում է փոփոխել բնակվարձի չափը, իսկ վարձակալն իրավունք ունի այդ փոփոխությանը չհամաձայնել:

Ի վերջո, Քաղաքացիական օրենսգիրքը հստակ հիմքեր է սահմանում, որ դեպքում դու կարող ես պահանջել վարձակալից ժամկետից շուտ վարձակալության պայմանագրի լուծում և բնակարանի ազատում, և եթե չկա այդ հիմքերից որևէ մեկը, քո պահանջն անօրինական է: Այդ վարձատուները մեծ մասամբ վաշխառուներ են, որոնք այդ մարդկանցից ահռելի գումար են վերցնում, եկամուտ են ստանում ու պետությանը դրա համար համապատասխան հարկ չեն վճարում»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը