Վարդենիսում սոցիալական բունտ է հասունանում Սոտքի հանքի պատճառով. Նաիրի Հոխիկյան

Վարդենիսում սոցիալական բունտ է հասունանում Սոտքի հանքի պատճառով. Նաիրի Հոխիկյան

Հասարակական Ipress 2021-04-20 19:40:00 501
bgg_owlYT.jpg

iPress.amԼրագրող վերլուծաբան,  հաղորդավար Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նախկինում 400․000-500․000 աշխատավարձ ստացող հանքափորներն այսուհետ ստանալու են 117․000 դրամ՝ պատճառաբանելով, թե արդյունահանման ծավալներն են նվազել, մինչդեռ աշխատողներն ասում են՝ հանքը գործում է ամբողջ հզորությամբ։   

«Վարդենիսում սոցիալական բունտ է հասունանում Սոտքի հանքի պատճառով

Երեկ զրուցում էի Վարդենիսի բնակիչ Զավեն Ավետյանի հետ, ում որդիները աշխատում են Սոտքի ոսկու հանքում և ապրիլի աշխատավարձն ստանալիս կանգնել են փաստի առաջ։

Նախկինում 400․000-500․000 աշխատավարձ ստացող հանքափորներն այսուհետ ստանալու են 117․000 դրամ՝ պատճառաբանելով, թե արդյունահանման ծավալներն են նվազել, մինչդեռ աշխատողներն ասում են՝ հանքը գործում է ամբողջ հզորությամբ, նույնիսկ ադրբեջանական սահմանապահներն են որոշ հատվածում հետ գնացել։

Վարդենիսցիները որոշել են իրենց դժգոհությունն արտահայտել գործադուլով և ճանապարհն ու երկաթգիծը փակելով։ Զավեն Ավետյանն ասում է՝ ապրիլի 15-ից իրենք բողոքի ակցիա են անում, բայց մինչև այժմ ոչ կառավարությունն է պատշաճ կերպով արձագանքել, ոչ էլ հանքի ղեկավարությունը։

Ես ճշտեցի, որ միայն Գեղարքունիքի մարզպետարանն է ապարդյուն փորձել կարգավորել խնդիրը, թեպետ դա մարզպետարանի իրավասություններից դուրս է։

Սոցիալական խնդիրներից զատ, սահմանապահ համայնքների բնակիչների նկատմամբ այսպիսի վարքագիծը առնվազն վիրավորական է նաև այն առումով, որ նրանք մասնակցել են 2020-ի պատերազմին և նաև մեծ թվով կորուստներ ունեցել։ Զավեն Ավետյանը Արցախում սեպտեմբերի 29-ին վիրավորվել է և կորցրել ոտքը, բայց մինչև այժմ պետությունից ֆինանսական որևէ աջակցություն չի ստացել։ Զավենի որդիները ևս մասնակցել են մարտերին, մեկը վիրավորվել է, ապա վերադարձել և պատերազմից հետո կրկին անցել աշխատանքի հանքում։

Եթե հանքը մասնավոր սեփականություն է և կարող է կամայականությունների ենթարկվել, ապա կառավարությունը պարտավոր է պաշտպանել իր պետության և քաղաքացիների շահերն ու անվտանգությունը։ Եթե ոլորտային նախարարները ալարում կամ վախենում են անձամբ շփվել մեր հայրենակիցների հետ և գերադասում են Ֆեյսբուքում ճամարտակել, ապա առաջիկա օրերին ինքս կգնամ Վարդենիս»։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը