ՀՀ վարչապետն ամփոփել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

ՀՀ վարչապետն ամփոփել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

Քաղաքական Ipress 2021-11-27 00:19:00 2682
nikol-sochi_0IrsU.jpg

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամփոփել են Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ նշված է. «Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ հրավերի և, իհարկե, աշխատանքային դրական մթնոլորտի համար։

Ուզում եմ հաստատել, որ մենք շատ դրական հանդիպում, խոսակցություն ունեցանք, քննարկեցինք օրակարգի փաստացի բոլոր հարցերը։ Սա ոչ թե հանդիպում էր, որպեսզի թաքցնեինք խնդիրները, այլ հանդիպում, որտեղ մենք բաց քննարկում էինք բոլոր հարցերը։ Եվ կուզենայի դրական համարել այն, որ շատ հարցերի մասով մենք հստակեցրեցինք դիրքորոշումները, և պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ որևէ տարընթերցում չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ։

Ցանկանում եմ նշել, որ, իրապես, տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման առնչությամբ արձանագրեցինք, որ ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես են գործելու այդ կոմունիկացիաները։

Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն սկսելու թեման նոր չէ, մենք քննարկել ենք այդ հարցը։ Նաև եռակողմ հայտարարություն ենք ընդունել, որում արձանագրել ենք, որ մինչ այդ պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ պետք է անվտանգության և կայունության մեխանիզմներ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին։ Իհարկե, արծարծվեցին նաև հումանիտար հարցեր։

Ընդհանուր առմամբ, այսօրվա խոսակցությունը և հանդիպումը շատ դրական եմ գնահատում։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը նախաձեռնության համար։ Կարծում եմ՝ եթե այս հանդիպման բազայի վրա հաջողվի մեր խոսակցության որոշակի դինամիկա ձևավորել, կարող ենք նաև կոնկրետ արդյունքներ ակնկալել։

Վերահաստատում եմ Հայաստանի և Հայաստանի կառավարության պատրաստակամությունը, որը Հայաստանի ժողովրդից մանդատ է ստացել՝ մեր երկրի, մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու։ Մենք շահագրգռված ենք դրանում, և, իհարկե, այսօրվա հանդիպումը նպաստ բերեց այդ օրակարգի իրականացմանը։ Շնորհակալություն»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը